ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է․ ՀՀ ՊՆ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության, որն իր գործունեությունը ծավալում է ք. Երեւան, Բաբայան 4 հասցեում:

ՊՆ ԶԱՍՊ եւ ՎՀ ԳՎ քաղաքացիները կարող են դիմել աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):

Սոցիալական եւ առողջապահական երաշխիքների եւ արտոնությունների, դրանք ստանալու կարգի եւ անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու, սոցիալ-իրավական խորհրդատվության, ինչպես նաեւ դիմում-բողոքների եւ առաջարկությունների համար անհրաժեշտ է դիմել Սոցիալ-իրավական աջակցության եւ խորհրդատվության բաժին, որը մեկ պատուհանի սկզբունքով գործում է Գլխավոր վարչության առաջին հարկում (մուտքը՝ աջ կողմից):

Պետ՝ գ-տ Մ. Մկրտչյան, hեռ.՝ (010) 28-10-80, էլ. փոստ՝ [email protected]

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին եւ զինհաշմանդամներին օրենքով սահմանված փոխհատուցումների, աջակցության գումարների, օրենքով սահմանված դեպքերում տարեկան մեկ անգամ միանվագ դրամական օգնությունների, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականի եւ տեղեկանքների, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու հանդիսանալու կարգավիճակի որոշման եւ հատուցման գումարների ստացման գործընթացին առնչվող հարցերի դեպքում դիմել Սոցիալական ապահովության երաշխիքների եւ արտոնությունների իրավունքների տրամադրման բաժին:

Պետ՝ Ա. Հովսեփյան, հեռ.՝ 010-20-09-51; էլ. փոստ՝ [email protected]

Երկարամյա ծառայության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների, պարգեւավճարների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում` ընտանիքին թաղման նպաստի վճարման, կենսաթոշակի տեսակի եւ չափի վերաբերյալ տեղեկանքների, կենսաթոշակառուի վկայականների տրամադրման եւ կենսաթոշակային ոլորտին առնչվող այլ հարցերով դիմել Կենսաթոշակային ապահովման բաժին:

Պետ՝ Ա. Պետրոսյան, հեռ.՝ 010-28-74-43, էլ. փոստ՝ [email protected]

Բնակարանի գնման վկայագրերի տրամադրման, անհատույց սեփականության իրավունքով բնակարանների տրամադրման գործընթացի կազմակերպման, մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրին եւ բնակարանային ապահովման ոլորտին առչվող այլ հարցերով դիմել Բնակարանային պայմանների բարելավման բաժին:

Պետ՝ Վ. Հարությունյան, հեռ.՝ 010-28-74-41, էլ. փոստի հասցե՝ [email protected][email protected]

Ուշադրություն

Հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով, հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար, խնդրում ենք նախքան ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչություն այցելելը զանգահարել նշված հեռախոսահամարներով եւ ձեռք բերել պայմանավորվածություն այցի օրվա եւ ժամի մասին: Այցելելիս կրել դիմակ եւ պահպանել սոցիալական հեռավորություն»։