Ադրբեջանում ուզում են փակել ռուսալեզու դպրոցներն ու բուհերը․ առաջարկվում է դրանք փոխարինել թուրքականով

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվորեն սկսել են քննարկել երկրում ռուսալեզու դպրոցների գործունեության դադարեցման հարցը։ Շատերը քննադատում են այս կրթօջախների աշխատանքը, այն համարում ոչ արդյունավետ ու գտնում, որ դրանք պետք է փակել կամ գոնե թիվը կրճատել։ Կան շրջանակներ էլ, որ պնդում են՝ ռուսական ուսումնական հաստատությունները պիտի փոխարինել թուրքականով։

Մասնավորապես, Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևն ասել է, որ ներկա պայմաններում կրթության ոլորտը բավական քաղաքականացվում է։ Նա նշել է, որ Ադրբեջանում ռուսալեզու դպրոցների գործունեությունը պիտի դիտարկել կրթության ու տնտեսության զարգացման համատեքստում։

«Երկրի անկախության ամրապնդումը միաժամանակ պահանջում է պետական լեզվի՝ ադրբեջաներենի դիրքերի ամրապնդում, և յուրաքանչյուր քաղաքացի պիտի դրան ազատորեն տիրապետի։ Միևնույն ժամանակ, ժամանակակից տնտեսական զարգացումը նպաստում է օտար լեզուների յուրացմանը, առաջին հերթին՝ անգլերենի»,- ասել է Շաֆիևը։

Նա ընդգծել է, որ ռուսալեզու դպրոցների շրջանավարտները պետական լեզվին կատարելապես չեն տիրապետում, բացի այդ՝ շատ դեպքերում նրանց՝ ռուսերենի իմացության մակարդակն էլ անբավարար է։

«Այսպիսով, ռուսալեզու դպրոցները չեն բավարարում ո՛չ կրթական, ո՛չ քաղաքական նպատակներին։ Ադրբեջանում ռուսալեզու դպրոցները կարող են օգտվել միջազգային փորձից և անցնել երկլեզու կրթական համակարգի»,- ասել է Շաֆիևը։

Կրթության ոլորտի փորձագետ Քամրան Ասադովն էլ տեղի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե ներկայում Ադրբեջանի 340 դպրոցում, այդ թվում՝ Բաքվի դպրոցներում, դասերն անցկացվում են գերազանցապես ռուսերենով։ Բացի այդ, բուհերում էլ բոլոր մասնագիտությունների ավելի քան 70 տոկոսը դասավանդվում  է ռուսերեն։

«Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջն էլ ասել է, թե ռուսալեզու մասնագետներն Ադրբեջանի աշխատաշուկայում մեծ պահանջարկ չունեն։

 

Ըստ նրա՝ռուսալեզու դպրոցների հարցն ակտիվորեն սկսել է քննարկվել  տարածաշրջանային հարաբերությունների համատեքստում։ Օրուջը հատկապես կարևորել է Ադրբեջանում թուրքալեզու համալսարանների ստեղծումը։

«Շատ կարևոր է թուրքալեզու համալսարանների ստեղծումը։ Աթաթուրքի լիցեյը, Դեյանաթի լիցեյը կային ժամանակին։ Չնայած հետո անունները փոխվեցին, բայց այդ լիցեյների տենդենցը պահպանվել է։ Անգամ կար Կովկաս համալսարան»,- ասել է Օրուջը։

Կրթության ոլորտի մեկ այլ փորձագետ՝ Լիմունեթ Ամրահլին էլ «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է, թե խնդիրը պետք է լուծել՝ նախապատվություն տալով մայրենի և անգլերեն լեզվով ուսուցմանը։ Ըստ նրա՝ Բաքվի Սլավոնական համալսարանի մասնագետները երկրի աշխատաշուկայում պիտանի չեն։

«Այդ համալսարանի փոխարեն կարելի է ստեղծել սլավոնական լեզուների ֆակուլտետ օտար լեզուների համալսարանում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում ռուսերենով ստացված գիտելիքների մեծ մասը գալիս է արևմտյան աղբյուրներից, քանի որ ռուսներն իրենք էլ թարգմանում են այդ լեզուներից։ Խնդիրը լուծելու համար երկրում պիտի նախապատվութունը տալ մայրենի ու անգլալեզու դպրոցներին»,- ասել է կրթության փորձագետը։

Էմմա Չոբանյան