Սփյուռքահայ դիմորդները Հայաստան մուտք կգործեն առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման. ԿԳՄՍՆ

Լուրեր

01.07.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով 2020-2021 ուսումնական տարվա համար ԿԳՄՍ նախարարություն են դիմել 670 սփյուռքահայեր 29 երկրից, որոնցից շուրջ 210-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Դիմորդների մի մասը մասնակցում է սփյուռքահայերին հատկացված բակալավրիատի կրթական ծրագրով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ  տեղերի մրցույթին, որոնք տրվել են սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններով:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի համակարգի ուսուցման) ժամկետներում: Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Սփյուռքահայ ուսանողների ՀՀ տարածք մուտքի թույլտվություն

Համագործակցելով Պարետատան, ՀՀ ԱԳ նախարարության և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք՝ առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման:

Վրաստանի իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վերոնշյալ քաղաքացիների անխափան տեղաշարժի և սահմանի անցակետում մուտքի կազմակերպման վերաբերյալ: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն ստացած Վրաստանի քաղաքացիները պետք է կապ հաստատեն Վրաստանի Արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի հետ՝ տեղաշարժման անցակետի և ժամկետների մանրամասներին տեղեկանալու համար:

Միասնական քննություններ

Համանման աշխատանքներ էին տարվել նաև հուլիսի 1-ին տասնօրյակում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայերի մուտքը ապահովելու համար: Միսանական քննություններին մասնակցելու նպատակով՝ առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14 և ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող 11 ՀՀ քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի առաջին տասնօրյակում ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացիներ ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ»,- ասված է հաղորդագրությունում: