Տեսչական մարմինը կարող է տեղում կասեցնել տնտեսվարողի գործունեությունը. ԱԺ-ն քննարկում է նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրեց Կառավարության կողմից առաջարկված «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

Ասոյանը նշեց, որ ներկայացվող նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը բարձրացնելով: Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ ստուգումների ժամանակ հանդիպում են դեպքերի, երբ հետագա բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է անմիջապես կասեցնել տնտեսվարողի գործունեությունը, բայց գործող իրավակարգավորումները թույլ չեն տալիս դա անել:

«Նախատեսում ենք տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որի միջոցով տեսչական մարմինը կկարողանա տեղում անհապաղ կասեցնել սուբյեկտի գործունեությունը: Տեսչական մարմնի կողմից տնտեսվարողի գործունեության դադարեցման պարագայում, եթե տնտեսվարող սուբյեկտը դիմում է դատարան, ապա մեր որոշումը մնում է ուժի մեջ՝ մինչև դատարանի վճռի հրապարակումը, որի արդյունքում էլ այդ կասեցումը կարող է ուժը կորցրած կճանաչվել»,- նշեց նա:

Արթուր Ասոյանի խոսքով՝ որպեսզի տնտեսվարող սուբյեկտները շատ չանհանգստանան և անհարկի միջամտությունները բացառվեն, առաջարկվող կարգավորումներով կասեցման գործիքը տեսչական մարմինն օգտագործելու է բացառիկ 10 դեպքերում, որոնք հստակ թվարկված են օրենքով և դրանից դուրս տեսչական մարմինը այլ կասեցում չի կարող կիրառել:

Ասոյանը նաև հավելեց, որ գործող իրավակարգավորումներով տեսչական մարմինը կարողանում էր իր գործունեությունը իրականացնել ստուգումներով և ուսումնասիրություններով, որը սահմանափակ գործիքակազմ է և նոր փոփոխություններով նաև դիտարկումների ինստիտուտն է ներմուծված, որի ժամանակ տրվում է նախազգուշացում, բայց վարչական տույժ չի կիրառվելու:

Մանրամասները՝ տեսանյութում: