Առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռնել․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Վարչապետը խնդրել է աշակերտներին և ուսուցիչներին՝ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ի նպաստ բոլորիս առողջության։

«21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ։ Մտածեցի, որ մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով՝ կարող է, օրինակ, արձագանքել այսպես. առանց կրթության հնարավոր է «Յաշիկ Մերսեդես» առնել: Այո՛, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի «Մերսեդես», առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի «Մերսեդես»… Մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում Հայաստանի համար՝ G կարգի «Մերսեդես» միայն վարողնե՞ր լինեն, թե՞ ուզում ենք լինել դրա ստեղծողը, արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՞ ստեղծող: Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռնել, և ես ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը»,- դպրոցի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև հավելել է, որ մեծագույն նպատակն ու խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակեպ, կենսակերպ. «Միայն սովորելով, գիտելիքով, կրթությամբ է, որ կարող ենք ճանաչել մեր խնդիրները և դրանց լուծում գտնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: