Սա վախի ցայտուն դրսևորում է. Գագիկ Ծառուկյանի հանդիպումներն անցել են ոստիկանական աննախադեպ հսկողությամբ. Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.03.2026 | 18:03
Այդ սենյակը ձեզ ծանո՞թ էր. հարց` Արշակ արքեպիսկոպոսի եղբորը` հայտնի տեսանյութի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 17:51
NYT. Քրդական ուժերը պատրաստվում են Իրան հնարավոր ներխուժման. ըստ որոշ աղբյուրների՝ հարձակումը սկսվել է
05.03.2026 | 17:42
Ֆրանսիան թույլատրել է ամերիկյան ինքնաթիռների տեղակայումը Մերձավոր Արևելքի իր որոշ բազաներում
05.03.2026 | 17:36
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անաստաս Միկոյան փողոցում
05.03.2026 | 17:27
Իրանի ԶՈՒ-ն 4 անօդաչու է ուղղել դեպի Նախիջևան. Ադրբեջանի ՊՆ
05.03.2026 | 17:22
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դուրս է գալիս կալանավայրից. ՈՒՂԻՂ
05.03.2026 | 17:21
Իրանի ԳՇ-ն Իսրայելին է մեղադրել Ադրբեջանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
05.03.2026 | 17:16
Հայաստանի գավաթում կայացան 1/4 եզրափակիչի առաջին խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.03.2026 | 17:10
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր
05.03.2026 | 17:00
133 հազար վճարողը կվճարի 43 հազար դրամ․ էլեկտրամոբիլների գույքահարկը ապրիլի 1-ից կնվազի
05.03.2026 | 16:55
Իրանն ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի դեմ. Ալիևը հայտնել է ԶՈՒ-ն թիվ մեկ պատրաստվածության վիճակի բերելու մասին
05.03.2026 | 16:46
«Բարսելոնայի» նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
05.03.2026 | 16:38
Պեսկովը հայտարարել է, որ Իրանից օգնության դիմում ՌԴ-ին չի եղել
05.03.2026 | 16:29
Իրանի ԱԹՍ-ների հարձակումներն Ադրբեջանի վրա սրում են լարվածությունը տարածաշրջանում. Բայրամով
05.03.2026 | 16:20
Պապոյանը` իրանական սահմանին կուտակված բեռների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ

– Տիկի՛ն Տոնոյան, Տավուշի Ոսկեվան համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե վախի մթնոլորտ է, ճանապարհները փակում են, անձնագիր ստուգում: Ո՞վ և ումի՞ց է վախենում իշխանությունը՝ Ծառուկյանի հավաքների՞ց:

– Պարոն Ծառուկյանն առավել քան հստակ անդրադարձել է այս հարցին: Ցավով եմ արձանագրում, որ հատկապես Տավուշի մարզում պարոն Ծառուկյանի հանդիպումը կուսակցական ակտիվի անդամների հետ ուղեկցվում էր ոստիկանական աննախադեպ հսկողության պայմաններում՝ թե՛ Իջևան քաղաքում, թե՛ Ոսկեվան համայնքում: Երկու հանդիպումներին էլ ներկա եմ եղել, և ոստիկանական ուժերի առատությունը աչքի էր զարնում. թե՛ ոստիկաններն էին մեծաթիվ, թե՛ ոստիկանական մեքենաները: Ինչպես հետագայում սոցցանցից տեղեկանալու հնարավորություն ունեցա, այդ հանդիպմանն անգամ Իջևան քաղաքի ոստիկանապետի տեղակալն էր մասնակցում և ամբողջ ընթացքը նկարահանում էր հեռախոսով: Իսկապես ցավում եմ դրա համար: Սա ոչ այլ ինչ է, քան վախի ցայտուն դրսևորում: Ինչպես պարոն Ծառուկյանն է առիթ ունեցել ասելու՝ պարոն Ծառուկյանից պետք չէ վախենալ, պետք է այն սոցիալական խնդիրներից վախենալ, որոնք մտահոգում են մեր ազգաբնակչությանը, իսկ մեր հանդիպումների նպատակը մեկն է՝ պարզել այդ խնդիրները: Ամռան ամիսներին, պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ, մեր տարածքային կառույցների պատասխանատուները հանդիպել են ազգաբնակչությանը և պարզել բոլոր այն խնդիրները, որ մտահոգում են նրանց, և հիմա արդեն այս հանդիպումների ընթացքում մեր ազգաբնակչությունը հնարավորություն ունի խոսելու խնդիրների մասին:

Մանիպուլյացիաների միջոցով պարբերաբար փորձ է արվում այս կամ այն առանձին հարցի վրա հանրության ուշադրությունը սևեռել, թե, օրինակ, մենք հանդիպումներում խոսում ենք կրթական չափորոշիչների մասին կամ այլ թեմայով, բայց ո՛չ, հանդիպումներին բազում հարցեր են արծարծվում, մենք լսում ենք այդ խնդիրները և նախանշելու ենք այն գործիքակազմը, որոնցով հնարավոր կլինի դրանք լուծել:

Իսկ պարոն Ծառուկյանի հայտարարությանը, թե վախի մթնոլորտ է տիրում և որ ճանապարհներ փակելով՝ փաստաթղթեր են ստուգում, հենց վերաբերում է սրան: Հատկապես Տավուշի մարզում տպավորություն էր՝ կյանքի ու մահվան գնով Ոստիկանությունը հանձնարարական ուներ կրիմինալ գտնելու ԲՀԿ-ի հանդիպման հետ կապված, այն դեպքում, երբ անվտանգության բոլոր նորմերը պահպանված էին՝ ախտահանող միջոցներ, սոցիալական հեռավորություն էր պահպանվում։ Տպավորություն է՝ Ոստիկանությունը ցուցում էր ստացել՝ սողանցք գտնել և ակտ գրել, միջադեպ հրահրել:

– Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է խոստացել ապագայում: Ընդհանրապես, հանրահավաքային պայքարն օգտագործում են ամբիոն չունեցող ուժերը, մինչդեռ ԲՀԿ-ն ԱԺ-ում երկրորդն է, ազատ եք քննադատություններն ուղղել ԱԺ-ից։ Ի՞նչն է ստիպել հանրահավաքի գնալ:

– Ընդհանրապես, հանրահավաքի գաղափարի վրա մանիպուլյացիաների միջոցով հանրության ուշադրությունը սևեռելու գործիքակազմը մեզ համար բացահայտված է: Պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ այո՛, մենք իրականացնելու ենք հանրահավաք: Հանրահավաքի նպատակը մեկն է՝ լսելի դարձնել ժողովրդի ձայնը: Մենք, բնականաբար, խորհրդարանի աշխատանքի ընթացքում օգտագործում ենք բոլոր հարթակները, որպեսզի կարողանանք այս կամ այն ձևաչափով ներկայացնել մեր հավաքագրած խնդիրները: Հանրահավաքը ևս մի հարթակ է, որի ընթացքում պետք է ներկայացնենք բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են ազգաբնակչությանը։ Որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ՝ օգտագործում ենք բոլոր հարթակները: Որևէ անհատ կամ ուժ չի կարող սահմանափակել հանրահավաքներ անցկացնելու մեր իրավունքը:

– Իսկ ո՞ւր կարող է հասնել հանրահավաքային շարժումը, կարո՞ղ է հասնել, օրինակ, 2018 թվականի հանրահայտ իրադարձությունների մակարդակին։ ԲՀԿ-ն ձգտո՞ւմ է, դրան՝ հանրահավաքներով ժողովրդին դուրս բերել փողոց:

– Ես կանխատեսումներով չեմ զբաղվում։ Մենք առաջնորդվում ենք մեր նախանշած քաղաքական կուրսով: Այս դեպում ունենք իրավիճակ, երբ նպատակադրվել ենք հանրապետության բոլոր մարզերում հանդիպել մեր համերկրացիների հետ՝ պարզելու նրանց մտահոգող խնդիրները և հանրահավաքով նրանց ձայնը լսելի դարձնել իշխանություններին: Որևէ բան դեպի լավը չի փոխվում: Այսօր ունենք խայտառակ իրավիճակ՝ նույն համավարակի գործընթացի տապալման հետ կապված: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ներկայում պատրաստվում է համավարակի բռնկման երկրորդ փուլին, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում արդեն մտահոգիչ ցուցանիշներ են արձանագրվում, իսկ ՀՀ-ում առողջապահության նախարարն ակտիվ լեռնագնացությամբ է զբաղվում և ֆեյսբուքում կիսվում է տպավորություններով:

Ես իսկապես մտահոգված եմ և հարց տալիս բարձրացնելու եմ այդ խնդիրը՝ ի՞նչ է անում իշխանությունը համավարակի երկրորդ ալիքի բռնկման դեմն առնելու համար, որպեսզի չունենանք մարտի իրավիճակը, երբ ուշացած էին քայլերը: Կան բավականին հարցեր թե՛ կրթության, թե՛ առողջապահության, թե՛ գյուղատնտեսության ոլորտներում, թե՛ բանկային համակարգում, և այս բոլոր խնդիրները բարձրացնում են լուրջ սոցիալական հարց, որոնք մենք ծրագրում ենք բարձրացնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան