Մի նյարդայնացեք, ՍԴ դատավորի պաշտոնին հավակնողը պետք է ավելի հանդուրժող լինի․Բաբաջանյանը՝ Շաթիրյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի նիստում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանին խնդրեց գնահատել իր կատարած աշխատանքը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովում.

«Գո՞հ եք ձեր ծառայությունից այդ հանձնաժողովում, ձեր աշխատանքը համարո՞ւմ եք արդյունավետ։ Ես ափսոսում եմ կառավարության համար, որ Ձեզ առաջադրել է այս կարևոր պաշտոնում, որովհետև այն, ինչ արեցիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Իմ քայլի» քվեն ստանալուց հետո, դա թուլակամություն էր: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես եք հայտնվել այստեղ: Կարողացա՞ք ձեր արդեն նախկին գործընկերներից պարզել տոտալ անվստահության պատճառները»:

Շաթիրյանը պատասխանեց․ «Որպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ինձ վստահության քվեն տվել է պարլամենտը, բայց ոչ Դուք։ Ինչո՞ւ։ Որովհետև նախքան առաջադրվելն էլ Ձեր տրամադրվածությունը իմ նկատմամբ եղել է ընդգծված բացասական։ Միգուցե դա ունի օբյեկտիվ հիմքեր, սա Ձեր մոտումներն են»,- մասնավոապես նշեց նա։

«Խնդրում եմ չնյարդայնանալ, պարոն Շաթիրյան: Այն պաշտոնում, որին հավակնում եք, պետք է ավելի մեծահոգի, հանդուրժող լինել: Եթե դուք այսպես նյարդայնանում եք  ամենապարզ հարցադրումներից, պատկերացնում եմ, թե ինչեր կարող եք անել ՍԴ-ում»,- արձագանքե պատգամավորը։

Մանրամասնրը՝ տեսանյութում։