Ռումինիայում բացվել է Կոմիտաս վարդապետին նվիրված ցուցահանդես

Լուրեր

03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:47
Պատգամավորներն ԱԺ նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 12:45
Ինչու եմ ես «պրիմիտիվ» ժեստի համար 2 ամիս կալանավորվել. Ռուբեն Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
Բոլորը

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 12-ին մասնակցել է Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացված Գեորգենի հայկական արվեստի հոբելյանական 10-րդ փառատոնին: Այն կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարի նախաձեռնությամբ: Ռումինիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ միջոցառմանը մասնակցում էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր հունգարախոս հայ կաթոլիկ համայնքից:

Փառատոնի բացման մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակի մոտ: Դեսպան Մինասյանն ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը  Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքի ինքնության պահպանման և պատմական Հայրենիքի հետ կապերի խորացման գործում: Այդ համատեքստում, դեսպանը նաև ընդգծել է քույր քաղաքների և մարզերի միջև սերտ համագործակցության հաստատումը, հիշատակելով 2019թ. Հարգիտա նահանգի և Գեորգենի քաղաքի պատվիրակության այցը Լոռվա մարզ:

Շարունակելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանը կարևորեց, որ դարեր շարունակ կտրված լինելով Հայաստանից,  Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքը շարունակում է ապրել Հայաստանի հաջողություններով ու մարտահրավերներով, ինչի վառ ապացույցն էր 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ պատմական Հայրենիքին նրանց ցուցաբերած բարոյական աջակցությունը:

Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել տեսակոնֆերանս, որին Գեորգենից միացել են Դեսպան Մինասյանը, Հարգիտայի մարզային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ Հայաստանից՝ Լոռու մարզպետարանի և Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչները: Ներկաներին տեսաուղերձներով դիմել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան:

Փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ներկայացվել են ցուցադրություններ նվիրված տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ազգային զգեստներին, հայկական այբուբենին ու տառերին, ինչպես նաև Հայաստանին ու նրա բնակիչներին: Օրվա ավարտին Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում անցկացվել են դասական երաժշտության համերգ:

Սեպտեմբերի 13-ին Հարգիտա նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում, դեսպանության և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աջակցությամբ բացվել է Կոմիտաս վարդապետին նվիրված ցուցահանդես, որը այցելուների համար բաց կլինի երկու շաբաթ: Փառատոնը լայնորեն լուսաբանվել է տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից: