Տիգրան Խաչատրյանը և ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին քննարկել են գործարար միջավայրի բարելավումը և բարեփոխումների օրակարգը

Լուրեր

04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում  Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին:

«Նախարարը ողջունել է դիվանագետին և նշել․ «Շատ բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ վերջին տարիների ընթացքում  Միացյալ Թագավորության կառավարությունը ցուցաբերել է մեր կառավարության տնտեսական քաղաքականության նպատակների իրականացմանը։ Մենք շատ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից աջակցվող ուղղություններով։ Դրանք հատկապես վերաբերում են բիզնես միջավայրի բարելավման և կորպորատիվ կառավարման հարցերին»։ Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ու  Միացյալ Թագավորությունը ունեն արդեն 23 տարուց ավելի գործող Ներդրումների պաշտպանության և խրախուսման համաձայնագիր։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, բավականաչափ չեն օգտագործվել առկա հնարավությունները, և այս առումով համատեղ զգալի աշխատանք կա անելու։

Տնտեսական համագործակցության ուղղություններից Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է արտադրողականության և մրցունակության բարձրացումը՝ նշելով, որ ՄԹ-ի կողմից առաջարկվող ձևաչափերը՝ նպաստելու առաջատար տեխնոլոգիաների օգտագործմանը արտադրություններում, կարող են խիստ օգտակար լինել։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային որոշ միջոցառումների հիմքում հենց տեխնոլոգիական արդիականացումն է և հասանելիությունը ֆինանսներին։

«Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու  և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև առևտրային կապերը հաստատելու տեսանկյունից Էկոնոմիկայի նախարարությունը մեզ համար շատ կարևոր գործընկեր է։ Երկխոսությունն էլ ավելի է կարևորվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու և հետագա տնտեսական առաջընթացն ապահովելու համատեքստում, և մենք համագործակցության նոր հնարավորություններ ենք փնտրում», – իր խոսքում  նշել է Հելեն Ֆեյզին:

Նա ևս արդյունավետ է գնահատել Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերն՝ ուղղված գործարար միջավայրի  բարելավմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը՝ առաջարկելով հետագայում օրակարգում ներառել նաև «կանաչ» տնտեսության և կլիմայի փոփոխության հարցերը։  Հելեն Ֆեյզին նշել է, որ տպավորված է այն հանձնառությամբ, որ ունեն Հայաստանի պաշտոնյաները բարեփոխումների օրակարգի իրականացմանը։

Նախարարը նշել է, որ լիահույս է, որ կառավարության կողմից ձեռնարկվող բարեփոխումները, որոնք վերաբերում են իրական բիզնես միջավայրի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նպաստեն ներդրումների դեպի Հայաստան գալուն և տնտեսական կապերի ընդլայնմանը։

Կողմերն, անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցերին, նշել են, որ հետագա համագործակցությունը պետք է ուղղված լինի Հայաստանում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և գյուղատնտեսության թվայնացմանը։ Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ ևս առևտրային հարաբերությունները զարգացնելու ներուժ կա։

Առևտրային կապերի զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի մեջ տարվող աշխատանքները՝ ընգծելով այս ոլորտում ՄԹ հաջող փորձը։

Նախարարը և ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են նպատակային և արդյունավետ փոխգործակցության պատրաստակաությունը և պայմանավորվել հետագա աշխատանքների շուրջ»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում: