Կոռուպցիոն նոր սկանդալ Ադրբեջանի ԱԳՆ-ում․ Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան դիվանագիտական ողջ անձնակազմը հետ է կանչվել Բաքու

Լուրեր

03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ում կոռուպցիոն նոր սկանդալ է հասուսանում, որն այս անգամ կապված է Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում, որ  Ստոքհոլմում դեսպանության ամբողջ դիվանագիտական կորպուսը հետ է կանչվել։ Xeber.de-ի տվյալներով՝ Բաքու են վերադարձել Շվեդիայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գյունեշ Ռուստամզադեն, առաջին քարտուղար Վագիֆ Սեյիդբեյովը, հյուպատոսական ու հումանիտար հարցերի կցորդ Էլմար Մամեդովը, ֆինանսական կցորդ Բեհրուզ Մամեդլին և դեսպանատան այլ պատասխանատու պաշտոնյաներ։

Այս ամենը կապված է Ադրբեջանի ԱԳՆ-ում կոռուցիոն սկանդալի, գլխավոր դատախազության կողմից պաշտոնական դիրքի չարաշահման, ԱԳՆ պաշտոնատար անձանց հափշտակությունների և կոռուպցիայի փաստերով հարուցված քրեական գործերի հետ:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեսպանատան շենքի դռները փակ են, հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանում։

Նշենք, որ օգոստոսի 13-ին Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել էին այդ պահին Բաքվում գտնվող Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցոգովինայում Ադրբեջանի դեսպան, նախկին գլխավոր դատախազ Էլդար Հասանովին։

Այս տարվա հուլիսին էլ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել երկրի ԱԳՆ-ում, ինչի արդյունքում ձերբակալվել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք մեղադրվում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 15-ին կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ քննդատության էր ենթարկել այժմ արդեն ԱԳ նախկին նախարար Էլմար Մամեդյարովին։ Պատճառն այն էր, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտերի օրերին Մամեդյարովը բացակայել է աշխատավայրից։ Արդյունքում Մամեդյարովը հեռացվեց պաշտոնից, ԱԳ նախարար նշանակվեց կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։

Էմմա Չոբանյան