Մեր երեխաները արտոնյալ չեն, որոշումներն իրենց էլ են վերաբերում․Փաշինյանը՝ դպրոցներում դիմակ դնելու պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակին՝ նշելով, որ վերջին 20 օրում 200-ից պակաս նոր դեպքեր են գրանցվել, ինչը ցուցանիշների բարելավում է:

«Ակտիվ դեպքերի՝ ախտորոշված և բուժման մեջ գտնվող հիվանդների թիվն էականորեն նվազել է, կարևոր է արձանագրել նաև, որ աննախադեպ մեծ թվով թեստավորում է իրականացվում, և հայտնաբերման տոկոսը ցածր է, դրական տոկոսը կազմում է 5-8 տոկոս, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի դիտարկմամբ՝ բարելավման դինամիկան խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը կապված է հանրակրթական հաստատությունների վերաբացման հետ:

«Այս առումով կայացվել են որոշումներ, որոնք, հասկանալիորեն, միանշանակ չեն ընդունվել հանրության կողմից: Կա պահանջ, որ երեխաները դպրոցում դիմակ պետք է կրեն: Մենք պարտադրված ենք անելու քայլեր, որպեսզի չվերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի: Կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են: Բոլոր հակահամաճարակային որոշումները, որ ընդունում ենք, առաջին հերթին մենք ենք կիրառում և պահպանում: Այդ որոշումները նաև մեր երեխաներին են վերաբերում, մեր երեխաները արտոնյալ չեն: Մենք կգնանք այս ճանապարհով, մոնիթորինգ կիրականացնենք, մեր նպատակն է՝ կամաց-կամաց դուրս գալ սահմանափակումների ռեժիմից, և մեր երեխաները օր առաջ լիաթոք շնչելու հնարավորություն ունենան »,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: