Նավթի գներն աճել են
Տնտեսություն
10.09.2020 | 10:06Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.45%-ով և կազմել 37.78 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.76%-ով և կազմել 40.60 դոլար: