Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Նորվեգական Առաջընթացի կուսակցությունից պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գեդդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել՝ աշխարհում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքը։

«Կարծում եմ՝ պետությունների միջև խաղաղություն հաստատելու իր ջանքերում նա արել է ավելին, քան Խաղաղության մրցանակի առաջադրվածներից շատերը»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է պատգամավորը։

Նոբելյան հանձնաժողովին ուղղված նամակում Տիբրինգ-Գեդդեն նշել է, որ Թրամփի վարչակազմն առանցքային դերակատարում է ունեցել Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների հաստատման գործում։ Նրա խոսքով՝ «քանի որ ակնկալվում է, որ Մերձավոր Արևելքի մյուս պետությունները կհետևեն ԱՄԷ-ի օրինակին, այդ համաձայնագիրը կարող է բեկումնային լինել, որի շնորհիվ Մերձավոր Արևելքը համագործակցության և բարգավաճման տարածաշրջան կդառնա»։

Ավելի վաղ Իսրայելն ու ԱՄԷ-ն, ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնության են եկել հարաբերությունների լիարժեք կարգավորման հարցում։

ԱՄՆ-ի հետ համատեղ ներկայացված եռակողմ հայտարարությունում նշվում է, որ ըստ ԱՄԷ-ի հետ գործարքի՝ Իսրայելը ժամանակավորապես կհետաձգի Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքում իր ինքնիշխանության տարածման որոշումը։