Կամ դատավորը պիտի մտնի դատաքննական փուլ, կամ Քոչարյանն այլևս չխոսի քաղաքականություն վերադառնալուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու միակ ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է։ Մարտի 1-ի դատավարությունը Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի թեթև ձեռքով վերածվել է ֆարսի, դրանում բոլորս տարիուկես համոզվում ենք։ Այսօր խորհրդարանում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների՝ հետագա դատական նիստերին չմասնակցելու որոշմանը։

«Հիմա Ռոբերտ Քոչարյանը փոխանակ գնա դատաքննական փուլ, փորձի իր առջև դրված մեղադրանքները, նաև այն զինվորականների՝ Սերյան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի մեղադրանքների բացատրությունները կամ հերքել, կամ ապացուցել, վերցրել է այլ տակտիկա՝ խափանման միջոցների անվերջ շրջապտույտների միջոցով։ Եվ ոնց որ թե դատավորին դա սկսել է դուր գալ այն աստիճան, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին դարակազմիկ հարցազրույցի ընթացքում ասաց՝ երեքշաբթի օրերը ես իմ օրակարգից ջնջել եմ։ Այդ ո՞նց ես ջնջել։ Նա մի շատ տարօրինակ բան էլ ասաց՝ ես չեմ հասկանում՝ ինձ ինչի մեջ են մեղադրում։ Այդ դեպքում մեղադրանք կա պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հասցեին, ինքը չգիտի՞՝ նրանց ինչո՞ւ են մեղադրում, 0038 հրամանը օդի՞ց է եկել։ Կամ դատավորը պետք է իրեն ընձեռված հնարավորությունների շրջանակում շատ արագ մտնի դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանը չպիտի այլևս չխոսի քաղաքականություն վերադառնալու մասին»,-նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան