Մովսես գյուղի և Երևանի Աբովյան փողոցի ճանապարհների միջև պետք է տարբերություն չլինի․ Փաշինյանը սահմանամերձ Մովսեսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել խնդիրներին։ Մովսես գյուղում վարչապետը բնակիչների հետ զրույցում անդրադարձել է համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։

Վարչապետի խոսքով՝ Մովսես գյուղի ու Երևանի Աբովյան փողոցի ճանապարհների միջև չպետք է տարբերություն լինի։

«Մովսեսում ապրող մարդու և Աբովյան փողոցում ապրող մարդու զգացողության միջև տարբերություն չպետք է լինի, որովհետև շատ հաճախ, որ իրավիճակը լարվում է, էստեղ կրակում են։ Հայաստանը մի թաղի չափ երկիր է, ոչ մի տարբերություն չկա, մեկիս տունը մի քիչ էն կողմ է, մյուսիս տունը՝ մի քիչ էն կողմ։ Հիմա Մովսեսում էլ տուն կա, որն ուղիղ նշանառության տակ չի։ Այնպես, ինչպես Երևանի Աբովյան փողոցում գտնվող տներն են, որ նշանառության տակ չեն, բայց մեծ հաշվով, Հայաստանում էդպիսի տեղ չկա, որ նշանառության տակ չի։ Հետևաբար, էս ճանապարհը, մեր վերաբերմունքը էս ամեն ինչին, մի բանի մասին է վկայում, որ մենք Հանրապետության հրապարակից մինչև Մովսես գյուղ զգացողությամբ պետք է իրար հետ կապված լինենք, որ էս հողի վրա այնքան ամուր ենք, ու այստեղ ամեն օր պետք է ապրենք։ Ու այդ ապրելը յոլա գնալ չպետք է լինի, պիտի զարգացում լինի»,- մասնավորապես ասել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։