ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր և որոշ դեպքերում վերանայված կանոններ

Լուրեր

10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գավրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Բոլորը

ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլտվություն ունեցող ոլորտների համար։

«Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացմամբ` սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը` մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

? Գրադարանների համար, մասնավորապես, սահմանվել է․
• Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքն առանձնացվում է և չի տրամադրվում առնվազն 1 օր,
• Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

?Թանգարանների համար, մասնավորապես, սահմանվել է․
• Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում,
• Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը,
• Հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։

? Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատությունների համար, մասնավորապես, սահմանվել է․
• Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
• Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։

? Մշակույթի ոլորտի համար մասնավորապես սահմանվել է․
• Արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի,
• Նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով,
• Միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղոևդագրությունում:

Մանրամասները՝ կից հղմամբ։
https://www.gov.am/files/docs/4301.pdf