Թուրքիան և Հունաստանը կքննարկեն լարվածության թուլացման մեխանիզմները. Յենս Ստոլտենբերգ

Լուրեր

17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան և Հունաստանը համաձայնության են եկել բախումների կանխարգելման նպատակով տեխնիկական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ. գրում է ermenihaber-ը:

«Թուրք և հույն առաջնորդների հետ տեղի ունեցած քննարկումներից հետո երկու դաշնակից երկրներն Արևելյան Միջերկրականում ռազմական բախումների կանխարգելման մեխանիզմներ ստեղծելու և վթարային միջադեպերի ռիսկերը նվազեցնելու նպատակով համաձայնության են եկել՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում տեխնիկական քննարկումներ անցկացնելու շուրջ», – ասված է Ստոլտենբերգի հրապարակած գրավոր հայտարարության մեջ։

Ստոլտենբերգը Թուրքիային և Հունաստանին անվանել է «երկու կարևոր դաշնակից»՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ամենահարմար բանակցությունների հարթակն է ընդհանուր անվտանգության խնդիրների քննարկման համար։

Ստոլտենբերգը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է մշտապես ակտիվ կապ պահպանել դաշնակից երկրների հետ՝ լարվածության կանխարգելման համար լավագույն լուծում գտնելու նպատակով։