«Սերունդ առանց սահմանների». մինչև 2030թ․ համացանցը հասանելի դարձնել յուրաքանչյուր դպրոցի և համայնքի համար. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
Բոլորը

«Սերունդ առանց սահմանների. երկրագնդի կեսին հնարավորություններ տալով» բարձր մակարդակի վիրտուալ հանդիպմանը կառավարությունների, մասնավոր հատվածի, ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ մինչև 2030թ․ համացանցը հասանելի դարձնել յուրաքանչյուր դպրոցի և համայնքի համար՝ խոստանալով որակյալ կրթությամբ, այդ թվում համաշխարհային որակի թվային լուծումներով, հեռավար ուսուցմամբ և համապատասխան հմտություններով զինել 3.5 միլիարդ երեխաների:

Մասնակիցների թվում էին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ռուանդայի Հանրապետության նախագահ Պոլ Կագամեն, Քենիայի Հանրապետության նախագահ և ՄԱԿ-ի Երիտասարդների համաշխարհային օրակարգի չեմպիոն Ուհուրու Քենյատան, Տրինիդադ և Տոբագոյի նախագահ Պոլա Մեյ-Ուիքիսը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը, Գլոբալ կրթության հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գորդոն Բրաունը, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալփասը, UNILEVER ընկերության գործադիր տնօրեն Ալան Ջոփեն, IMF ընկերության գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով բանագնաց Ջայաթմա Վիկրամանայակեն: Նրանք կոչ արեցին հրատապ քայլեր ձեռնարկել, լուծումներ տալ և ներդրումներ կատարել՝ երիտասարդների ուսման և զբաղվածության հեռանկարները բարելավելու համար:

«Երիտասարդների թվային կրթության և վերապատրաստման համար ներդրումներ անելը կարևոր է սոցիալական միասնություն ձևավորելու և անհավասարությունը վերացնելու տեսանկյունից, քանի որ դրանք խոչընդոտում են մարդկային զարգացմանն ու տնտեսական աճին»,- դիմելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Բայց այս ներդրումները չպետք է պարտադրվեն։ Երիտասարդներն իրենք պետք է առաջնորդեն և առաջնագծում լինեն՝ որոշում կայացնելու իրավունքով՝ առաջ քաշելով իրենց ստեղծարարությունը, էներգիան և խնդիրներ լուծելու կարողությունները՝ հօգուտ աշխարհի ամենամեծ մարտահրավերների լուծման»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալներով, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցների և համալսարանների փակման հետևանքով լիարժեք կրթությունից զրկվել է մոտ մեկ միլիարդ աշակերտ և երիտասարդ: Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցներից մեկն ընդգծում է, որ աշխարհում երեք աշակերտներից մեկը հեռավար ուսուցում ստանալու հնարավորություն չի ունցել: Այս տվյալները վկայում են, որ թվային տեխնոլոգիաների հասանելիությունը բավարար չէ:

«Նույնիսկ համավարակից առաջ միլիոնավոր երեխաներ և երիտասարդներ որակյալ կրթություն ստանալու և վերապատրաստվելու հնարավորությունից զուրկ էին համացանցի անհասանելիության պատճառով։ Կորոնավիրուսային համավարակն այս իրավիճակը վատթարացրել է»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա ֆորը։ «Այսօր ունենք յուրաքանչյուր սերնդին մեկ անգամ տրվող եզակի հնարավորություն՝ թվային անջրպետը վերացնելու և համացանցը հասանելի դարձնելու յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի, ինչպես նաև՝ յուրաքանչյուր դպրոցի և համայնքի համար»։

Ներկայիս ցուցանիշները դիտարկելով՝ 2030 թվականին 25 տարին չլրացած 3.5 մլրդ երեխա և երիտասարդ փորձելու է ձեռք բերել թվային, ձեռնարկատիրական աշխատանքի հմտություններ, որոնք առավել քան անհրաժեշտ են Չորրոդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում։ Կրթության և հմտությունների ուսուցման թե՛ որակն է այսօր սահմանափակ, և թե՛ ոչ միշտ է այն հասանելի ու համարժեք պայմաններով ապահովված առավել խոցելի խմբերի համար, ովքեր արդարացիորեն պահանջում են ուսման հասանելիություն, ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:

«Սերունդ առանց սահմանների» օրակարգը ձևավորվել է 2018 թվականին և նպատակ ունի վերափոխել կրթության, զբաղվածության ու ձեռներեցության տեսլականն աշխարհի երիտասարդների շրջանում ՝ մասնավոր հատվածի, կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության ու երիտասարդության ուժերը միավորելով լուծումներ գտնելու և ներդրումներ բերելու նպատակով:

«Սերունդ առանց սահմանների» հայաստանյան փուլի մասին ավելին՝ այստեղ: