Մեզ վախեցնել, կանգնեցնել չի ստացվի այո, մինչև վերջ գնալու ենք. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ

-Պարոն Աբովյան, ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է հանրահավաքի անցկացման մասին։ Հիմնական թեման կրթակա՞նն է լինելու, թե՞ նաև կառավարության հրաժարականի մասին է լինելու։

-Խոսքն առաջին հերթին հուզող խնդիրների մասին է, որոնք հնչեցրել է պարոն Ծառուկյանը. դա թե՛ ազգային արժեհամակարգի պահպանման խնդիրն է, թե՛ ուսումնական ոլորտը՝ ուսանողներից սկսած, վերջացրած դպրոցով։ Բոլոր այն ծագած խնդիրներն են, որոնց մասով արդեն իսկ բավական մեծ աղմուկ է բարձրացել։ Իրականում մենք կաշկանդված չենք յուրաքանչյուր խնդիր բարձրաձայնելու։

-Բայց ստացվում է՝ ԲՀԿ-ն այլևս կառավարության 100 տոկոս հրաժարականը չի պահանջում։

-Ես ասացի՞ դա։ Ես նման բան չասացի։ Զարմացած եմ՝ ինչու նման եզրահանգում արեցիք։ Մեր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չի եղել։

-Պարոն Աբովյան, Գագիկ Ծառուկյանը նշում էր, որ մինչև վերջ գնալու է։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունը շատերն են հիշում։ Դուք պարզե՞լ եք՝ ի՞նչ է դա նշանակում, ո՞րն է այդ վերջը։

-Եթե խոսքը գնում է առհասարակ մինչև վերջ գնալու մասին, ապա առաջին հերթին խոսքն այն մասին է, որ մեզ վախեցնել, կանգնեցնել, ահաբեկել, քաղաքական հետապնդումներով լռեցնել չի ստացվի։ Եվ այո՛, Գագիկ Ծառուկյանը, մենք մինչև վերջ գնալու ենք հարցերի, խնդիրների լուծմանը հետամուտ լինելու, մեր կարծիքն արտահայտելու ճանապարհով։ Թող բոլորն էլ իմանան, որ մեզ իրականում հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան