Հակոբ Արշակյանը մարզպետի հետ քննարկել է Սյունիքում «Թումո» կենտրոն ունենալու հնարավորությունը

Լուրեր

06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Սյունիքի մարզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է մարզպետ Հունան Պողոսյանի հետ, քննարկել մարզում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման հնարավորությունները, մարզի աշխատաշուկայի կառուցվածքը և զարգացման ներուժը. այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Քննարկվել են մարզում ինժեներական կրթության ուղղությամբ տարվող աշխատանքները, Տեխնոպարկի հիմնադրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզի ինժեներական ներուժը, մարզում «Թումո» կենտրոն ունենալու և այլ ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման հնարավորությունները:

Նախարարի գլխավորած պատվիրակությունը մարզպետի ուղեկցությամբ այցելել է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ, շրջայց կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել հաստատությունում առկա խնդիրներին և զարգացման հեռանկարներին:

Շրջայցի ընթացքում նախարար Արշակյանը հանդիպել է Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի զարգացման ռազմավարական գլխավոր ուղղություններից է, իսկ պոլիտեխնիկական համալսարանի յուրաքանչյուր ուսանող այդ առաջընթացը կերտողներից մեկը կարող է դառնալ: Նախարարը հատկապես ընդգծել է հայկական հաջողված ընկերությունների ձեռբերումները, ներգրաված միջազգային ներդրումները՝ շնորհիվ նպատակի և դրա նկատմամբ հավատի, աշխատասիրության և կրթության ուղղությամբ ջանք չխնայելու հատկությունների:

Նախարարը ներկայացրել է իր գլխավորած կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ ուսանողների ուշադրությունը հատկապես հրավիրելով կրթական ծրագրերի վրա, մատնանշել հնարավորությունները, որոնք ստեղծված են բոլոր ուսանողների համար՝ ինքնազարգացման և նոր բարձր տեխնոլոգիական ուղղություններով կրթության, «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում միջազգային փորձի ձեռքբերման և այլ ուղղություններով:

Խոսքի ավարտին նախարարը շնորհավորել է ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ խրախուսելով կանգ չառնել և օգտագործել անգամ ամենափոքր հնարավորությունը գիտելիք ստանալու և սեփական գործը հիմնելու գաղափարով հանդես գալու համար:

Պատվիրակությունը եղել է նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գործող Արմաթ լաբորատորիայում, որտեղ ուսանողները ցուցադրել են իրենց կատարած աշխատանքները, ստացած գիտելիքներն ու ձևավորած հմտությունները: