Դաշնակահար Եվա Գևորգյանը Գրան պրի և հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի երաժշտական մրցույթում

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition): Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Այս անգամ օնլայն ձևաչափով կայացած մրցույթի ժյուրիի անդամներն իրենց հիացմունքն են արտահայտել տաղանդավոր երաժշտի կատարողական վարպետության և արտիստիզմի վերաբերյալ։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրի 400-ից ավելի երաժիշտ։ Ամեն տարի փառատոնն անցկացվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ համախմբելով աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներին և նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանը։ Մրցույթի նպատակներից է նաև նպաստել մշակութային փոխանակությանն ու հայտնաբերել երիտասարդ տաղանդներին։

«Մեզ համար մեծ հպարտություն է, որ Եվա Գևորգյանը ևս մեկ հաղթանակ է գրանցում միջազգային ասպարեզում։ Տաղանդավոր դաշնակահարուհին միշտ բարձր է պահում հայ կատարողական դպրոցի անունն ամենահեղինակավոր հարթակներում։ Մեծ ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ վերջերս Գևորգյանը ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ մեծանուն մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Ոչ բոլոր արտիստներն են արժանանում նման պատվի»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Երազարտ» ծրագրի ղեկավար Արման Պադարյանը։

Տեղեկացնենք նաև, որ Եվա Գևորգյանն այժմ պատրաստվում է մասնակցել Ֆ․ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որն ավանդաբար անցկացվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն համավարակի պատճառով հետաձգվել է, և կանցկացվի 2021 թվականին։