Հունվար-օգոստոս ամիսներին ներգնա զբոսաշրջության կրած վնասը կազմում է առնվազն 700 մլն դոլար․ Մեխակ Ապրեսյան

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը համարվում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից ամենաշատ տուժած ոլորտներից մեկը։

Հայաստանում 2020 թվականի առաջին կիսամյակում միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 311 հազար 264՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 770 հազար 55-ի փոխարեն։ Նկատենք, որ այս թիվը վերաբերում է տարվա առաջին եռամսյակին, քանի որ երկրորդ եռամսյակում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներ են գործել, և դադարեցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը Հայաստան։

Համեմատելով նախորդ տարվա հետ` տեսնում ենք, որ այս տարվա առաջին կիսամյակում 458 հազար 791-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։

2013-ին  կատարված հաշվարկի համաձայն՝ 1 զբոսաշրջիկը Հայաստանում միջինում ծախսում է 800 դոլար։ Եթե հաշվի չառնենք զբոսաշրջության ոլորտում նախկինում կանխատեսված 10 % աճը, միայն նախորդ տարվա հետ համեմատած զբոսաշրջիկների թվի շուրջ 460 հազարով նվազման պարագայում երկիրը կորցրել է առնվազն 368 մլն դոլար։

Ի՞նչ է սպասվում զբոսաշրջության ոլորտին տարվա երկրորդ կիսամյակում և որքանո՞վ է արդյունավետ Կառավարության աջակցության 23-րդ միջոոցառումը այս ոլորտի համար։ Այս մասին Factor.am-ը զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։

Նրա խոսքով՝ ներքին զբոսաշրջության առումով հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի աշխուժություն կա, սակայն միջազգային զբոսաշրջության հարցում դեռևս առաջընթաց չի նկատվում։

«Հուլիսն ամբողջությամբ կորցրել ենք։ Միայն վերջերս օտարերկրացիների մուտքի արգելքը հանվեց։Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները եթե  նայենք, 3-րդ եռամսյակում զբոսաշրջային ներգնա այցելությունները եղել է շուրջ 690 հազար։ Դա եթե հավասարաչափ բաժանենք ամիսների մեջ, կստացվի՝ ամիսը 230 հազար զբոսաշրջիկ։ Հաշվի առնելով, որ սեպտեմբերը ամենաակտիվն է, ու սեպտեմբերին դեռ չենք հասել, ընդունենք, որ հուլիս-օգոստոսին կորցրել ենք ոչ թե 460, այլ 400 հազար զբոսաշրջային այցելություն առնվազն։ Սա էլ բազմապատկենք 800 դոլարով՝ ստացվում է 320 մլն դոլար էլ այստեղ ենք կորցրել միայն ներգնա տուրիզմից։ Եթե սրան էլ գումարենք առաջին կիսամյակում կրած վնասը, ստացվում է մոտավորապես 700 մլն դոլար կորուստ՝ տարվա սկզբից մինչև օգոստոս»,- նշեց Ապրեսյանը։

Անդրադառնալով տնտեսվարողների խնդիրներին ու Կառավարության աջակցության 23-րդ միջոցառման արդյունավետությանը, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Կառավարության աջակցության ծրագիրը սպասված էր և առաջին հասցեական ծրագիրն էր՝ ուղղված զբոսաշրջության ոլորտին ու այս ոլորտում աշխատատեղերի պահպանմանը, սակայն մի քանի փաստեր պետք է հաշվի առնել.

«Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների մի զգալի մասն ընդհանրապես զրկված են եկամուտներից։ Մի մասը, որոնք ներգրավված են կամ սկսել են ներգրավվել ներքին զբոսաշրջության մեջ, որոշ չափով արդեն զբաղվածություն ունենում են, որոշ եկամուտներ սկսում են ունենալ։  Մնացածը՝ հատկապես նրանք, ովքեր միջազգային զբոսաշրջության մեջ են ներգրավված, նաև երևանյան հյուրանոցային ծառայություններ մատուցողները, նրանք դեռևս շարւնակում են մնալ առանց եկամուտների։ Բոլոր տնտեսվարողները` թերի եկամուտներով կամ առանց եկամուտների, ունեն պարտավորություններ, ունեն իրենց բիզնեսը պահպանելու առաջնային խնդիր, աշխատատեղերը պահպանելու առաջնային հրամայական։ Բոլորս գիտենք, որ հատկապես զբոսաշրջության ոլորտում ամենակարևոր ռեսուրսը մարդկային ռեսուրսն է։ Եթե աշխատողներին կորցնենք, նշանակում է կարողություններ ենք կորցնում, վերականգնումը 10 օրվա կամ մի ամսվա գործ չէ, տարիների ջանք է պահանջելու։ Կառավարության 23-րդ միջոցառումն այդ իմաստով նպատակային է: Հաշվի առնելով, որ ոլորտի վերականգնման պրոցեսը լավագույն դեպքում չի կարող լինել ավելի շուտ, քան մյուս տարվա ապրիլ ամիսը, իսկ ծրագիրը ներառում է այս տարվա հուլիսից մինչև մյուս տարվա մարտ ամիսը ներառյալ։  Սակայն այստեղ մի խնդիր կա, որ ես շատ հույս ունեմ, որ շուտափույթ կվերականգնվի։ Տնտեսվարողների շահույթի հաշվարկի բազան վերցված էր այս տարվա առաջին եռամսյակի տվյալներից։ Կարևոր է, որ հաշվի առնվի նախորդ տարվա շրջանառությունը, ոչ թե այս տարվա առաջին եռամսյակը, քանի որ բոլոր տարիների առաջին եռամսյակը զբոսաշրջության համար ամենապասիվ սեզոնն է, շրջանառությունը շատ փոքր է լինում, և այստեղ մենք կխաբվենք, ու կարող են շատերը դուրս մնալ աջակցությունից»,- նշեց Ապրեսյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե ցանկանում ենք ոլորտին ցուցաբերած աջակցությունը լինի առավել արդյունավետ, պետք է այս միջոցառումներն անել համալիր՝ օգնել աշխատատեղերը պահպանելուն, բայց զուգահեռաբար, հնարավորություն տալ  աշխատելու։

«Նրանց համար, ովքեր քիչ թե շատ ներգրավված են ներքին զբոսաշրջության մեջ, կամ հանրային սննդի ծառայություններ են մատուցում, սա փայլուն է. և՛ ունեն աշխատելու փոքր-ինչ հնարավորություն, և՛ պետությունը աջակցում է, օգնում է։ Նրանք, ովքեր միջազգային զբոսաշրջության մեջ են, դեռևս շարունակում են չունենալ գործ և եկամուտներ։ Նրանց համար այս միջոցառումից օգտվելու հնարավորությունը հաստատ չէ։ Պետք է միջազգային զբոսաշրջությունը վերականգնելու քայլեր ձեռնարկել»,- նշեց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ այդ քայլերից առաջինն արդեն արված է՝ օտարերկրացիների մուտքի սահմանափակումը վերացվել է, սակայն սրան պետք է հետևեն հաջորդ քայլերը:

«Սա դեռևս օդային ճանապարհով եկողների համար է, ցամաքային ճանապարհով եկողների համար պարետի որոշման կարիքը կա։ Երկրորդ՝ օդային ճանապարհով երբ թույլ ենք տալիս գալ, ասում ենք՝ օդանավակայանում առաջին զննումը կանենք, և եթե ակնհայտորեն հիվանդ չեք, կմտնեք երկիր։ Ովքեր սիմպտոմներ կունենան, նրանց կհոսպիտալացնեն։ Եթե ոչ, մտնում են երկիր, բայց պայմանով, որ նրանք ինքնամեկուսանում են, իրավունք ունեն թեստ անցնելու և  բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Նախ զբոսաշրջիկը իր ժամանակից որոշակի կորուստ է ունենում՝ մինչև թեստի պատասխանի ստանալը։ Իսկ եթե թեստը դրական արդյունք տվե՞ց, ի՞նչ կլինի։ Նաև այն, որ զբոսաշրջիկը ինչ-որ հյուրանոցում է ինքնամեկուսացած լինելու, պատկերացնո՞ւմ եք այդ հյուրանոցի վիճակը, այնտեղ մնացողների վիճակը, երբ իրենց մոտ կորոնավիրուսով հաստատված անձ կա։ Հաջորդ քայլով՝ առնվազն պահանջ պետք է լինի, որ զբոսաշրջիկը իր երկրից գա թեստի բացասական արդյունքով, թեկուզ, եթե կարիք կա, որ  մի հատ էլ այստեղ արվի։ Դա պետք է սահմանվի և հրապարակվի»,- ներկայացրեց Ապրեսյանը։

Վերջինս ընդգծեց, որ նաև շատ կարևոր է, որ կորոնավիրուսի թեստավորման կենտրոններում բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինի հավասար, ոչ խտրական և հնարավոր նվազագույն գնով։

«Բացառապես բոլորի համա պետք է հավասար լինի։ Սա պազապես բիզնես չպետք է լինի»,- եզրափակեց Ապեսյանը։

Անժելա Պողոսյան