Բելգիան հայտնել է ԵԽ-ի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին
Քաղաքականություն
25.08.2020 | 17:34«2020թ. օգոստոսի 24-ին Բելգիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- այս մասին տեղեկացնում է Բրյուսելում ՀՀ դեսպանությունը: