«Երուսաղէմէն՝ Տաւուշ». «Ֆրեսկո»-ի շրջանակներում ցուցադրվեց «ծանոթանանք Հայ Երուսաղեմին» ծրագիրը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց Բերդում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին հաջորդեց բանաստեղծուհի, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի հեղինակային «Երուսաղէմէն՝ Տաւուշ». ծանոթանանք Հայ Երուսաղեմին ծրագրի ցուցադրումը, որը պատրաստել է Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանը. տեղեկացնում են փառատոնի աշխատակազմից:

«Հայր Ղևոնդի հետ մենք «Ծանոթանանք Հայ Երուսաղեմին» հաղորդաշարն ենք պատրաստում, որը Երուսաղեմի կյանքի մասին է, և ցանկանում էինք ընդգրկել նաև Հայ երիտասարդաց միության ամառային դպրոցը, որի ժամանակ տեղի ունեցավ տավուշյան դեպքերը։ Բոլորս մեր տներում նստած կարող ենք լսել, խոսել այդ ամենի մասին, բայց երբ դու մանկավարժ ես, ապա պետք է ապագա սերունդին փոխանցես գիտելիքներ, քանի որ, երբ նրանք մեծանան դժվար, թե մոռանան սովորածը։ Հայրեասիրությունը հենց փոքր տարիքից պետք թրծել երեխաների մեջ, և այս պատճառով որոշեցինք հաղորդում պատրաստել այս թեմայով, որպեսզի փոքրերի մեջ հայրենսիրությունն ավելի ամրացնենք։ Կարծում եմ, որ նրանք ոչ միայն ամառները պետք է գնան վայելեն հայրենիքը, այլ այնտեղ կատարվող ամեն մի իրադարձությունով ապրեն։ Եթե մենք ուզում ենք հայ մնալ, ապա մեզ պետք է հետաքրքիր լինի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում,իսկ Տավուշի վրա հարձակումը, ԼՂ-ի վրա հարձակումը և մեր զոհերը, որ եղան մեծ ցավ է բոլորիս համար։ Որոշեցինք այս հաղորդումը նվիրել հայ զինվորներին, որ նրանք իմանան, որ Հայաստանից դուրս հայերը, և ոչ միայն իրենց բարեկամներն ու ընկերները, այլ բոլորն իրենց աղոթքների մեջ հիշում են իրենց», – ասաց Անուշ Նագգաշյանը և հավելեց, որ իր համար շատ հուզիչ է, որ «Ֆրեսկոյի» շրջանակներում առաջինը հենց Տավուշում ցուցադրվեց հաղորդաշարը։

Անուշ Նագգաշյանի խոսքով՝ Երուսաղեմը չնայած, որ հարուստ գաղութ է՝ կա հայկական դպրոց, եկեղեղի,գրադարաններ,բայց մի տեսակ մեկուսացած է այն առումով, որ այստեղ մնացած քիչ հայերը ամեն բանի ներկա են գտնվում, բայց այստեղ արվեստագետը առիթ չունի բացվելու և ավելի ճանաչվելու։ «Բարեբախտաբար հայրենիքը մեզ տալիս է ճանաչվելու հնարավորություն, և մտածեցինք այս հաղորդման մեջ մեր հայ արվեստագետները ևս իրենց մասնակցությունն ունենան։ Դժվար գործը Հայ Ղևոնդինն է, ով ժամերով պատրաստում է այս հաղորդաշարը։ Հաղորդման հիմնական ասելիքն այն է,որ սփյուռքը չի կարող հեռու մնալ հայրենիքից։ Սփյուռքում մեծացող փոքրիկն էլ պետք է չմոռանա, որ այնտեղ կա թշնամի, որը խոչընդտում է մեր կյանքի ընթացքը, մեր քունն է խանգարում՝ արցունք բերելով մայրերին, քույրերին և բոլորին։ Հայրենիքը և սփյուռքը պետք է միասին գործեն»,-նշեց Անուշ Նագգաշյանը։