Սերժ Սարգսյանի ու Ապրիլյանի հանձնաժողովի միջև հոխորտում է գնում, բայց երկու կողմն էլ անկեղծ չէ․ Վահրամ Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
18.11.2024 | 11:22
Անգլերենի իմացությունը դպրոցն ավարտող աշակերտների համար առաջնային է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:14
Անկարան հաստատում է․ Թուրքիան արգելափակել է COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը
18.11.2024 | 11:12
Ֆրանսիայի և Հայաստանի բանակները մասնակցում են Հունաստանում անցկացվող «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.11.2024 | 11:05
Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 10:54
Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերին
18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը պատմաբան, ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանի հետ

 

-ՀՀ-ն այսօր ունեցավ նոր Ազգային հերոս՝ կապիտան Ռուբեն Սանամյանը։ Նա աչքի է ընկել տավուշյան մարտերում։ ՀՀ ազգային հերոսների ճնշող մեծամասնությունը կյանքից հեռացել են, նրանց ուղիղ կեսին՝ 9 հոգու, ազգային հերոսի կոչում տրվել է հետմահու։ Ընդհանրապես՝ կենդանի ազգային հերոս ունենալը ի՞նչ նշանակություն ունի, մանավանդ, որ եթե հերոսը ռազմական առումով է աչքի ընկել։

-Շատ մանրամասներ չգիտենք, որովհետև խոսքը ռազմական գործողությունների մասին է և նորմալ է, որ շատ մանրամասներ չգիտենք, որովհետև խոսքը ռազմական գործողությունների մասին է և պարտադիր չէ, որ Կասկադի սրճարաններում նստած իմանանք՝ սահմանին ինչ գործողություններ են կատարել մարդիկ։ Թափանցիկությունն իր տեղն ունի, բայց մնացյալը ևս կարևոր է։ Նաև կարևորում եմ, որ մարդը իր կենդանության օրոք է արժևորվում, և ոչ թե՝ «գնա մեռի, արի սիրեմ» սկզբունքն է գործում։ Կապիտան Ռուբեն Սանամյանը դուստր ունի, ու ես կարդացի նրա տեքստը, և տեսա աղջկա հպարտության զգացումը, ինչը հանրային լավ ազդակներ է, որոնք կարող է հանրության մեջ դրական փոփոխություններ առաջացնել։ Եվ ինչն է լավ, որ մենք չունեցանք շահարկումների ընթացակարգ, չունեցանք տարբեր բևեռների կողմից ինչ-ինչ խնդիրներ։ Սիմվոլիկ առումով՝ մարդկանց գիտակցության մեջ ամրապնդելու համար շատ կարևոր է, որ ողջ մարդը արժևորվի, որ դա գա հանրային քննարկման առողջ դաշտ՝ առավել ևս, երբ մարդը պարգևատրվում է ոչ թե ֆեյսբուքյան հայրենասիրության, այլ՝ սահմանային գործողության համար, այսինքն՝ նա որոշ «ճոռթոների» նման չի աղաղակում, որ հայրենասեր է, այլ գործել է։

-Որպես պատմաբան, Ապրիլյան պատերազմը Դուք ինչպես կնկարագրեք՝ «Պատերազմ, թե՞ հաղթանակ» պրիզմայով եթե դիտենք հարցը, և ինչ հիմնավորմամբ։ Եվ ընդհանրապես, երբ փաստերն իրարամերժ են, օրինակ՝ տեղյակ ենք եղել ադրբեջանական հարձակումից, թե՝ ոչ, հնարավո՞ր է գրել պատմություն՝ առանց կեղծելու։

-Ես հարցը չէի դնի «Հաղթանակ, թե պարտություն», և ես չգիտեմ՝ երբևէ կանդրադառնա՞մ Ապրիլյան պատերազմի գրավոր շարադրանքին։ Հնարավոր է դասագրքում, որի վրա աշխատում ենք, անդրադառնանք, եթե այդ փուլի դասագրքի վրա աշխատենք։ Հիմա խնդիրը որն է։ Պատմական իրադարձությունները կարիք ունեն մարսվելու և գնահատականի արժանանալու։ Հիմա, երբ որ երկկողմանի հոխորտում է գնում, մի կողմից Ապրիլյանի հանձնաժողովն է, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն է՝ իր քաղաքական պատասխանատվությամբ, երկուսն էլ անկեղծ չեն։ Բազմաթիվ բաներ կան, որ մենք չգիտենք։ Եթե ուզում ենք օբյեկտիվ պատկեր ունենալ, բազմաթիվ տեղեկություններ և փաստաթղթեր բացվում են շատ ավելի ուշ շրջանում, և ես չեմ կարծում, թե էս թեման թեժացնելը մեզ ինչ-որ հանգրվանի տանելու է։

-Տավուշյան մարտերի 71 մասնակից պարգևատրվեց «Մարտական խաչ» շքանշանով։ Սերժ Սարգսյանը ասուլիսում անդրադարձավ այս հանգամանքին, նկատելով, որ օրինակ՝ 4 տարվա համար Տեր-Պետրոսյանը 20 հոգու է «Մարտական խաչ» շքանշան տվել։ Ասաց՝ մի բան է լայնածավալ գործողությունը, ուրիշ բան՝ մի քանի հարյուր մետր վրա բախումը։ Սերժ Սարգսյանի խոսքերում կշտամբանք տեսա՞ք ուղղված Նիկոլ Փաշինյանին, թե՞ օբյեկտիվ նկատառում էր։

-Ես «Մարտական խաչի» մասին չէի կխոսի՝ կարող է 140 հոգու էլ տային։ Շատ դեպքերում ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամներն ունեն այդ լուռ դժգոհությունը՝ ինչու մի խրամատում կանգնած երկուսին պարգևատրեցին, մյուս երկուսին՝ չպարգևատրեցին։ Եվ իրոք, երբ նայում ես պատերազմի հոգեբանությունը, շատ դժվար է մարդկանց բացատրելը, ես այդ թվերի մեջ չեմ մտնելու, 71 չէ, կարող է՝ 100 մարդ էլ մասնակցեր ու 100-ն էլ լինեին արժանի։ Հետաքրքիր է, որ ով իշխանությունից հեռանում է, դառնում է «լևոնական»։ Ասենք՝ նույն Սերժ Սարգսյանը սկսել է կիսել իր քաղաքական հակառակորդի հայացքները, որոնք, կարծես թե, չէր կիսում գոնե վերջին 20 տարիներին։

Այդ կշտամբանքն էլ մի կողմ թողնենք։ Երևի թե Սերժ Սարգսյանից շատ ոչ ոք չի սիրել մեդալներ բաժանել։ Երբ նայենք կադրերը, կտեսնենք՝ հարազատ փեսային․․․ Խոսքը ոչ միայն մարտական մեդալների, այլ շքանշաններ բաժանելու մասին է։ Մեր տասը տարիները նման էին «բրեժնևյան» փուլին, երբ բոլորը բոլորին մեդալ էին բաժանում, և մեդալ ստացողները երջանիկ էին։ Ճիշտ է՝ մեդալ ստացողներից որոշներն ունեն բարոյականության դեֆիցիտ և նույն Սերժ Սարգսյանին են հայհոյում, ումից մեդալ են ստացել։ Իրենց հանգիստ թողնենք։ Հիմա «բրեժնևյան» փուլն էր, շուրթերը համբուրելու պահը չկար, բայց նույնն է։ Ով ով, ես վատ բան չեմ ասում Սերժ Սարգսյանին, բայց մեդալներ ու կոչումներ տալու առումով չեմ կարծում նա այն քաղաքական գործիչն է, որը կարող է իր խոսքում այս գործընթացի վերաբերյալ կշտամբանք ունենա։

-Սեպտեմբերի 15-ից դպրոցները կվերաբացվեն, սակայն նոր կանոններով։ 1-ին կիսամյակը կտևի 13 շաբաթ, 20-ից ավելի աշակերտ չի լինի դասարանում, եթե ավել են, կբաժանվեն խմբերի, 15 մետր սոցիալական հեռավորություն պահելով։ Եթե մինչև 20 է աշակերտների թիվը, 54 ք/մ պետք է լինի դասարանը, 6-օրյա աշխատանքային ռեժիմ է սահմանվում։ Երեխաները պետք է լինեն դիմակով, չլքեն դասարանը դասամիջոցին։ Նոր կանոններով հնարավոր լինելո՞ւ է անվտանգ, բայց արդյունավետ կրություն ապահովել։

-Մի քանի ամիս առաջ մեր արհմիությունը՝ «Կրթություն և համերաշխություն» ահերստակցական կազմակերպությունը, թարգմանեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի համաշխարհային կազմակերպության ուղեցույցը, որից նաև նախարարությունն էր տեղյակ, մենք տրամադրել էինք, և կարող էինք այս պրոցեսին շուտվանից պատրաստվել։ Հստակ էր, որ հեռավար կրթությունը ձախողել ենք սարսափելի ձևով, էնտեղ բամզաթիվ խնդիրներ կան։ Եթե ԿԳՄՍ-ն ունենա քաղաքական կամք, ինքը պիտի մտնի այդ խնդիրների մեջ և հատիկ-հատիկ ի հայտ բերի, այդ թվում՝ նախորդ իշխանության թողած կեղտերը, բայց Արայիկ Հարությունը իր քաղաքական առաջնորդի կոչերը, քաղաքական հայտարարությունները, կարծես, չի կիսում։

-Ո՞ր ամսով չի կիսում։

-Կոպեկ-կոպեկ հետ բերելու մասով։ ՀՀ պետբյուջեն ֆինանսավորել է մի շարք կազմակերպությունների, որոնք իրականացրել են ուսուցիչների վերապատրաստումներ։ «Հանրակրթության մասին» օրենքն ասում է, որ քո կոլեկտիվի յուրաքանչյուր 20%-ը վերապատրաստվում է։ Այսինքն՝ այդ գործընթացը արդեն 10 տարի կա։ Ամեն ուսուցիչ պետք է երկու անգամ վերապատրաստված լիներ, բայց մեր ուսուցիչների զգալի մասը չի կարողանում համակարգչի մեջ հավելվածներ քաշել, տարրական հմտություններ չունեն։ Հարց է ո՞ւր են այդ փողերը, ում վրա եք ծախսել փողերը, եթե էդ մարդիկ էդ հմտությունները չեն ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան