Արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը կսկսի վաղ առավոտյան․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Վաղ առավոտյան կմեկնարկի արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նախարարը նշեց, որ Սևանա լճի էկոհամակարգի փրկությունը ազգային խնդիր է, համազգային մարտահրավեր, որն օր առաջ պետք է լուծվի։

«Այս փուլում Սևանա լիճը էկոհամակարգի խեղման արդյունքում և հիմնականում մարդածին գործոնների ազդեցության տակ, կարծես թե, կորցնելու վտանգի առաջ է կանգնած։ Կապտականաչ ջրիմուռներն են ակտիվացել , և իրավիճակը օրըստօրե ավելի վատթարանում է՝ պայմանավորված ափամերձ տարածքներում այն խառնափնթոր շինարարությամբ, հազարավոր ապօրինի շենք-շինությունների գործունեությամբ, տնտեսվարությամբ նաև»,- նշեց նախարարը։

Վերջինիս խոսքով՝ բացի արդյունագործական ձկնորսության նոր կարգի ներդրումից, այս պահին մի քանի այլ գործընթացներ են իրականացվում՝ ուղղված Սևանի էկոհամակարգի փրկությանը:

«Գույքագրում է գնում ափամերձ շրջանների՝ ծովի մակարդակից բարձր 1903,5 + 1,5 նիշից ցածր գտնվող բոլոր շենք շինությունների մասով, ինչպես նաև վերլուծություններ և գույքագրումներ են կատարվում Սևանա լճի ափամերձ տարածքներում տնտեսվարողների ձեռքին գտնվող այդ հողատարածքների նկատմամբ, վերջիններիս իրավական կարգավիճակների, դրանց իրավաչափության, ժամկետների, այդ պայմանագրերի երկուստեք սահմանված պարտավորությունների կատարման, ավելի շատ չկատարման վերաբերյալ։ Վերլուծություններ և գույքագրումներ են կատարվում նաև այն տնտեսվարողների նկատմամբ հետագա վերաբերմունքի վերաբերյալ, որոնք որևէ իրավական կարգավիճակ չունեն Սևանա լճի ափամերձ՝ իրենց տնօրինման տակ գտնվող տարածքների նկատմամբ, որտեղ տնտեսվարում են վերջիններս և որոնց տնտեսվարման արգասիքը ուղղակիորեն ազդում է Սևանա լճի էկոհամակարգի վատթարացման վրա»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։