ՔԿ վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ վեց ամսում քննվել է 1233 քրգործ

Լուրեր

29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1233 քրեական գործ, նախապատրաստվել՝ 158 նյութ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում Քննչական կոմիտեի վարույթում գտնվող 1233 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից.

  • 1-ը վերաբերվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված ընտրողներին կաշառք տալուն, կաշառք ստանալուն, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտմանը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
  • 19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված խարդախությանը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
  • 7-ը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խարդախությանը, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
  • 209-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յուրացնելուն կամ վատնելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով,
  • 199-ը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրացնելուն կամ վատնելուն,  եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
  • 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն (փողերի լվացում),
  • 18-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առևտրային կաշառքին,
  • 81-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,
  • 383-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,
  • 24-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորություններն անցնելուն,
  • 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն,
  • 73-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված կաշառք ստանալուն,
  • 17-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,
  • 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելուն,
  • 18-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալուն,
  • 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված կաշառքի միջնորդությանը,
  • 93-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,
  • 80-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը:

Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 199 քրեական գործ, 146 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 104-ը` արդարացման, 42-ը` ոչ արդարացման հիմքով:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 53 քրեական գործ:

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 715 անձ: Նշված անձանցից ձերբակալվել է 20-ը, 14 անձ ազատվել է ձերբակալումից: Որպես մեղադրյալ ներգրավվել է 515 անձ: Մեղադրանք է առաջադրվել 510 անձի:

12 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:

102 քրեական գործով և ոչ արդարացման հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերով պատճառվել է 634.873.480 ՀՀ դրամի չափով գույքային վնաս, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 582.571.503 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի չափը՝ 52.301.977 ՀՀ դրամ:

Պատճառված գույքային վնասից վերականգնվել է 340.189.653 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից՝ 325.902.096 ՀՀ դրամը, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 14.287.557 ՀՀ դրամը:

Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասի չափը կազմել է 188.222.115 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 173.179.735 ՀՀ դրամը: