Կորոնավիրուսի դեմ պայքարին՝ շուրջ 150 մլրդ դրամ․ որքանո՞վ է հասցեական եղել և ինչ արդյունք տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով համավարակի մեկնարկից ի վեր՝ Կառավարությունն արդեն 24 հակաճգնաժամային ծրագիր է հաստատել։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, օգոստոսի 13-ի դրությամբ, տնտեսական 3 միջոցառման համար հասանելի օժանդակությունը 144․8 միլիարդ դրամ է կազմել, որից 23 հազարից ավելի շահառուի հատկացվել է 109․6 միլիարդ դրամ։

Իսկ ահա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Facor tv-ին տեղեկացրին, որ սոցիալական հետևանքների չեզոքացման 8 միջոցառման համար պետությունը 19.5 միլիարդ դրամ է հատկացրել։ Այս գումարը 463․020 շահառուի է տրամադրվել։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ իշխանությունները, ի սկզբանե, հակաճգնաժամային միջոցառումները սխալ ժամկետի համար էին նախատեսել, ինչի արդյունքում կորոնավիրուսի դեմ պայքարի սկզբնական շրջանում անարդյունավետ, ոչ հասցեական ծախսեր կատարվեցին։ «Հետագայում մի փոքր վերանայեցին իրենց քաղաքականությունը՝ հասկանալով, որ սա գուցե 1-2 տարուց ավելի տևի ճգնաժամը, և, ըստ դրա, քիչ գումարներ նախատեսեցին հակաճգնաժամային միջոցառումների համար։ Պատահական չէ, որ, օրինակ, մարդկանց աջակցությունը 136 հազարից նվազեցրին 68 հազար դրամ, որովհետև հասկացան, որ այդպիսի գումարներ ծախսելով ուղղակի չեն կարող այս տարվա պետական բյուջեն իրականացնել, և դա լրացուցիչ հարկային բեռ կդառնա մեր տնտեսության, մեր բյուջեի վրա»,- ասում է տնտեսագետը։

Ուսումնասիրելով հակաճգնաժամային ծրագրերը, Factor.am-ը պարզեց, որ դրանց հիմնական մասն ուղղված է աշխատատեղերին, կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիներին ու բիզնես ոլորտին։ Դեռ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր․ ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ հետո՝ մարդիկ սնվելու են, այնպես որ շեշտը պետք է գյուղատնտեսության վրա դնել։ Էկոնոմիկայի նախարարության կայքում հրապարակված պաշտոնական տեղեկանքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ իրականացված 3 տնտեսական ծրագրի շրջանակում գյուղատնտեսությանը 40 միլիարդ դրամից ավելի գումար է հատկացվել՝ հիմնականում բանկերի կողմից վարկավորման միջոցով։

Կենտրոնական բանկից Factor tv-ին տրամադրած տվյալներով՝ տնտեսական միջոցառումներից 2-ի համար, օգոստոսի 17-ի դրությամբ, ֆինանսական կազմակերպությունների կողմից ծրագրերի շահառուներին 102․5 միլիարդ դրամի վարկ է տրամադրվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կառավարության՝ բանկերի միջոցով մարդկանց աջակցելը թեպետ դրական է գնահատում, բայց և ընդգծում է․ այն կարող է բացասական հետևանքներ ունենալ․ «Բանկերին չի հետաքրքրում ոչ տնտեսական աճը, ոչ երկրում ստեղծվող արդյունքը, ոչ էլ աշխատատեղերը։ Նրանց հետաքրքրում է վարկունակությունը ՝ այդ մարդը կարո՞ղ է գումարը վերադարձնել, թե՝ ոչ։ Եվ երբ կառավարությունը հայտարարում է, որ 7-8 հազար գյուղացիական տնտեսության է վարկավորել, զրոյական տոկոսադրույքով վարկեր տրամադրել, իրոք այդպես է, բազմաթիվ տնտեսվարողներ օգտվել են, բայց ոչ ոք չի վերահսկել՝ թե այդ գումարներն ինչ նպատակով են ծախսվել»։

Տնտեսագետն ընդգծում է․ Հայաստանում կորոնավիրուսի ֆինանսական ճգնաժամի 2-րդ ալիքը հատկապես աշնանը կզգացվի, երբ բանկերը վարկերի հավաքագրում կատարեն․ «Դրա արդյունքում մարդիկ կկորցնեն իրենց տները, գույքը, բիզնեսը։ Եթե չկարողանա կառավարությունը այս կամ այն եղանակով երկարաձգել այդ վարկերը, ապա մեր ազգաբնակչությունը և, հատկապես, փոքր ու միջին բիզնեսները կորուստ են կրելու»։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ կորոնավիրուսից հետո Հայաստանի ՀՆԱ-ն, հնարավոր է, 5% անկում գրանցի։ Սա այն դեպքում, երբ նախորդ տարի երկրի ՀՆԱ-ն 7․6% էր, ինչն, ըստ իշխանությունների, 2008-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն էր։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի համոզմամբ՝ Հայաստանի ներկայիս ցուցանիշները համահունչ են համաշխարհային տնտեսության ընդհանուր միտումներին։

Կարո՞ղ է հետկորոնավիրուսային Հայաստանի տնտեսությունն այդքան արագ վերականգնվել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, հաշվի առնելով նախկինում ունեցած ճգնաժամերի փորձը, նշում է․ հայկական տնտեսությանը բնորոշ է ուշ վերականգնումը։

Թե որքան վնաս կկրի Հայաստանի տնտեսությունը կորնավիրուսից և որքան ժամանակ կպահանջվի դրա վերականգնման համար, դժվար է ասել։ Այնուամենայնիվ, իշխանությունները նշում են․ դեռ չեն հասել այնպիսի կետի, որ հայտարարեն, թե կորոնավիրուսի պայմաններում այլևս չեն աջակցելու քաղաքացիներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան