Բելառուսի պետական հեռուստատեսության աշխատակիցները միացել են գործադուլին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Բելառուսի պետական հեռուստատեսության աշխատակիցները միացել են գործադուլավորներին, հայտնում է BBC-ին:

Հեռուստաընկերությունները ստիպված են եղել հեռարձակել հաղորդումների կրկնությունները այն բանից հետո, երբ իրենց աշխատակիցները դուրս են եկել փողոց՝ գրաքննության և նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու: Ակնկալվում է, որ գործադուլավորների թիվը կավելանա օրվա ընթացքում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Բելառուսում համազգային գործադուլ է մեկնարկել, որին մասնակցում են տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ, այդ թվում՝ Մինսկի տրակտորի գործարանի, Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիա»-ի աշխատակիցները: Այսօրվա գործադուլի մասին հայտարարվել էր նախօրեին տեղի ունեցած ցույցի ժամանակ, որը Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածայինն էր: Ըստ որոշ աղբյուրների` ցույցին մասնակցել է ավելի քան 200 000 քաղաքացի։

Բելառուսում բողոքի ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց համաձայն՝ ձայների ավելի քան 80%-ով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ցուցերի մասնակիցները պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, դադարեցնել ցուցարարների նկատմամբ բռնություններըը, նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: