Բելառուսում համազգային գործադուլ է մեկնարկել

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Բելառուսում համազգային գործադուլ է մեկնարկել, որին մասնակցում են տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ, այդ թվում՝ Մինսկի տրակտորի գործարանի, Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիա»-ի աշխատակիցները,  տեղեկացնում է rus.ozodi.org կայքը:

Այսօրվա գործադուլի մասին հայտարարվել էր նախօրեին տեղի ունեցած ցույցի ժամանակ, որը Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածայինն էր: Ըստ որոշ աղբյուրների` ցույցին մասնակցել է ավելի քան 200 000 քաղաքացի։

«Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով լուծել իրավիճակը և երկրում խաղաղություն հաստատել: «Բելառուսկալիա»-ի նման խոշոր ձեռնարկության աշխատանքների  դադարեցնելը լուրջ հարված է տնտեսության համար. բժիշկներն ու ուսուցիչները պետք է աշխատավարձ  ստանան, բյուջեն պետք է հարստացվի: Մենք այս ամենը հասկանում ենք, բայց իշխանությունների վրա ազդելու այլ միջոց չկա»,- «Բելառուսկալիա»-ի աշխատակիցներն ասել են գործարանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Ղեկավարությունը նրանց առաջարկել է գրավոր ներկայացնել իրենց պահանջները՝ առանց  գործարանի աշխատանքները դադարեցնելու, սակայն նրանք չեն համաձայնվել:

Հիշեցնենք, Բելառուսում բողոքի ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց համաձայն՝ ձայների ավելի քան 80%-ով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ցուցերի մասնակիցները պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, դադարեցնել ցուցարարների նկատմամբ բռնություններըը, նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: