Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը

Լուրեր

01.07.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

«Այսօր հավաքվել ենք քննարկելու ճգնաժամային իրավիճակում մեր տնտեսությանն աջակցելու հետագա քայլերը: Մինչև հիմա ընդունել ենք հակաճգնաժամային 22 միջոցառում, որոնց մի մասն ավարտվել է, մի մասն ընթացքի մեջ է: Մենք այս օրերին առանձին ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում կկայացնենք որոշումներ, բայց նաև ռազմավարություն ունենալու խնդիր ունենք, թե ինչպե՞ս ենք պատրաստվում հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Հույս ունենք, որ առողջապահական հատվածում արդեն հաղթահարման փուլում ենք և եկել է ժամանակը, որ ավելի ինտենսիվ զբաղվենք տնտեսական բլոկում մեր անելիքներով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև քննարկվել են ճգնաժամից տուժած զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանմանը, խաղողի մթերման գործընթացն իրականացնելու և նոր կարողությունների ձևավորման նպատակով կազմակերպություններին արտոնյալ վարկային միջոցների տրամադրմանը, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, կառուցապատման չափորոշիչների պարզեցմանը, ինչպես նաև կապիտալ ներդրումների խթանմանը վերաբերող նախագծեր:

Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Խորհրդակցության մասնակիցները համոզմունք են հայտնել, որ ինչպես կառավարության հակաճգնաժամային նախորդ միջոցառումները, այնպես էլ նորերը կնպաստեն տնտեսության վերականագնմանն ու զարգացմանը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետը հանձնարարել է վերը նշված ուղղություններով միջոցառումների նախագծերը բերել վերջնական տեսքի և դրանք ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: