Լիբանանի կառավարությանը դեռևս հուլիսին զգուշացվել էր Բեյրութի նավահանգստում առկա պայթուցիկ նյութերի մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Անցյալ ամիս Լիբանանի անվտանգության ծառայությունները նախազգուշացրել են երկրի վարչապետին և նախագահին, որ Բեյրութի նավահանգստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատը վտանգ է ներկայացնում և պայթելու դեպքում, կարող է ոչնչացնել մայրաքաղաքը, հայտնում է Reuters-ը:

Ըստ աղբյուրի՝ Reuters-ի ներկայացուցիչները և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք տեսել են համապատասխան փաստաթղթերը:

Ընդամենը երկու շաբաթ անց արդյունաբերական քիմիական նյութերի պայթյունի հետևանքով ոչնչացավ նավահանգստի մեծ մասը, մահացավ առնվազն 163 մարդ, վիրավորվեց ևս 6000-ը և կործանվեց մոտ 6000 շենք:

Ազգային անվտանգության գլխավոր տնօրենի՝ պայթյունին նախորդող իրադարձությունների մասին զեկույցում խոսվում է հուլիսի 20-ին Նախագահ Միշել Աունին և վարչապետ Հասան Դիաբին հասցեագրված մի նամակի մասին:

Թեև նամակի բովանդակության մասին Reuters-ի տեսած զեկույցում ոչինչ չի նշվում, ըստ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի՝ այն ամփոփել է հունվարին արված դատական հետաքննության արդյունքները, որոնց համաձայն անհրաժեշտ էր անհապաղ ապահովել քիմիական նյութերի անվտանգությունը:

Այս զեկույցի մասին, որտեղ խոսվում է նախագահին և վարչապետին ուղարկված նամակի մասին, նախկինում չի խոսվել:

«Վտանգ կար, որ այդ նյութերը կարող են գողանալ և օգտագործել ահաբեկչական նպատակով», – պաշտոնյան ասել է Reuters-ի հետ զրուցում:

«Հետաքննության ավարտին գլխավոր դատախազը պատրաստեց վերջնական զեկույց, որն ուղարկվեց իշխանություններին»,-ասել է նա՝ նկատի ունենալով անվտանգության գլխավոր վարչության կողմից վարչապետին և նախագահին ուղարկված նամակը:

«Ես նրանց նախազգուշացրել եմ, որ պայթելու դեպքում, այդ նյութերը կարող են ոչնչացնել Բեյրութը»,-ասել է պաշտոնյան, ում ներկայությամբ գրվել է նամակը: