Հաշմանդամ կնոջը բնակարան են նվիրել 12-րդ հարկում․ մի դրվագ զոհվածի մոր կյանքից

Լուրեր

04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ալվինա Մարգարյանը զգեստապարանի խորքերում պահում է որդու` Զորիկի զինվորական համազգեստը։ Երբեմն հանում է, արդուկում ու կրկին հետ դնում։ Դեկտեմբերի 27-ին տղան կդառնար 27 տարեկան, եթե 5 տարի առաջ, 2012 թվականին չմահանար հրազենային վնասվածքից։ Նա հայկական բանակ էր գնացել որպես կամավոր։ Սկզբում չեն ցանկացել զորակոչել։ Ոչ քաշն էր բավարար, ոչ հասակը։ Մի քանի անգամ դիմելուց հետո տարել են։ Զոհվել է զորացրվելուց երկու ամիս առաջ։ Զորիկ Մարգարյանին հետմահու պարգևատրել են շքանշանով։ Մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, քննիչը 4 հատոր նյութեր է հավաքել, վերջում վարույթը կասեցրել է:

«Նախաքննությամբ պարզվել ու հիմնավորվել է, որ ժամկետային զինծառայող Մարգարյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել, և գործում է նախաքննությանը ժամանակավորապես խոչընդոտող անհաղթահարելի ուժ, ու այդ պայմաններում հնարավոր չէ պարզել կրակողի ինքնությունն ու լուծել նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը», – գրված է փորձագետի եզրակացության մեջ։

 

Իսկ զինվորի մորը՝ տիկին Ալվինային, բացատրեցին․ Զորիկը զոհվել է ազերու գնդակից, մարտական հերթապահության ժամանակ։ Ալվինայի հոգում չփարատված կասկածներ մնացին։ Գործով զբաղվեցին «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպության իրավապաշտպանները։ 8 ամիս պայքարելուց հետո վերջապես ստացան քննիչի որոշումների պատճենները։ Դրանցից պարզ դարձավ, որ նախաքննական մարմինը ևս մեկ վարկած է ունեցել, համաձայն որի՝ սպանությունը կատարվել է հայ զինվորականի կողմից արձակված կրակահերթի միջոցով: Ալվինան բողոքեց, հասավ մինչև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակ։ Անօգուտ։ Տղայի մահված առեղծվածն այդպես էլ չբացահայտեց։ Երկու տարի առաջ Ալվինան՝ որպես զինվորի մայր, բնակարան ստացավ Սիսակյան 16 նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Բայց կահավորել այն չի կարողանում։ Գալիս է, նայում է, ուրախանում է, որ նոր տուն ունի ու հետ է գնում հանրակացարանի նեղ սենյակը։ Այստեղ նա ապրում է ամուսնու, որդու և նրա երկու երեխաների հետ։ Տղան Ռուսաստանում է, և Ալվինան ու ամուսինը առայժմ ապրելու տեղ ունեն։

Հաշմանդամ կինը 31 հազար դրամ է ստանում պետությունից որպես նպաստ, այդքան էլ ստանում է նրա ամուսինը, որը նույնպես հաշմանդամ է, գումարած զոհված որդու համար նշանակված թոշակը՝ 80 հազար դրամ։ Այս եկամուտներով ընտանիքը ապառիկ լվացքի մեքենա, գազօջախ և սառնարան է ձեռք բերել։ Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, մուծումները կավարտեն 2018 թվականի վերջին։

Սյուզան Սիմոնյան