Բելառուսում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ցուցարարների միջև քվեարկության ավարտից հետո. Euronews

Լուրեր

12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
Բոլորը

Բելառուսում երեկ երեկոյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ երկրի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններում, հայտնում է Euronews-ը:

Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ գործող նախագահ Լուկաշենկոն երկրի հինգ շրջանում ձայների շուրջ 82 տոկոսով առաջ է անցել մյուս թեկնածուներից լարված ընտրություններից հետո, որոնք նշանավորվեցին ընդդիմության թեկնածուների ճնշմամբ և համատարած բողոքներով:

Ընտրությունների ողջ ընթացքին հետևող «Ազնիվ մարդիկ» անկախ ասոցիացիան հայտնել է, որ դիտորդները հայտնաբերել են շուրջ 5096 խախտում: Բացի այդ, մոտ 70 դիտորդ է բերման ենթարկել: Միաժամանակ, ասոցիացիան կասկածի տակ է առնում ընտրական հանձնաժողովի հաղորդած տվյալները ընտրողների մասնակցության վերաբերյալ:

Ընտրատեղամասերի փակվելուց հետո երկրով մեկ գրանցվել են ինտերնետի խափանման դեպքեր: Ոստիկանները և զինվորականները փակել են Մինսկի մեծ մասը՝ հավանաբար բողոքներից խուսափելու համար: Կառավարական շենքերը ևս ցանկապատված են:

Ընտրությունների նախօրեին իշխանությունները ձերբակալել էին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի մենեջերին: Տիխանովսկայան, որը գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն է համարվում, ընտրական պայքարի մեջ ներգրավվեց ամուսնու ձերբակալվելուց հետո:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 6:00-ի դրությամբ ընտրություններին գրանցվել է 79 տոկոս մասնակցություն:  ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան կոչ է արել մյուս թեկնածուներին հանգիստ ընդունել պարտությունը և շնորհավորել հաղթողին, այլ ոչ թե «գռգռել և հրահրել» զանգվածներին:

Ընտրությունների առաջին փուլի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն այսօր: Թեկնածուն պետք է ստանա ձայների ավելի քան 50 տոկոսը ՝ առաջին փուլում հաղթելու համար:

Հիշեցնենք, որ ընտրություններին հինգ թեկնածու էր մասնակցում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։