Ադրբեջանում արգելում են հայտնել կորոնավիրուսից մահացած լրագրողների ու բժիշկների մասին

Լուրեր

03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռավար խորհրդակցություն է անցկացրել՝ կապված երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռնարկված միջոցների հետ։ Ալիևը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում երկրում նկատվում է դրական դինամիկա և ժամանակին կիրառվել են անհրաժեշտ միջոցներ, որոնց շնորհիվ իրավիճակը վերահսկողության տակ է։

Ալիևի այս լավատեսությունն Ադրբեջանում շատերը չեն կիսում։ Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության շուրջ։ Գերակշռողներից է տեսակետը, որ եթե դրական դինամիկա է երկրում, ինչո՞ւ են տարբեր երկրներից օգնություն խնդրում։

Մասնավորապես, բժիշկ Բախտիյար Մուրսակուլովը սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է, որ եթե համավարակը նվազում է, ինչո՞ւ են երկու օլիմպիական կենտրոնները վերածվում մոդուլային հիվանդանոցների, տարբեր երկրներից հրավիրվում են բժիշկներ, նոր լաբորատորիաներ են տեղակայվում։

Ադրբեջանական հասարակության մեջ բազմաթիվ են հարցերը, որոնք այդպես էլ իրենց պատասխանները չեն գտնում։ Պարբերաբար նաև տեղեկություններ են հայտնվում այն մասին, իշխանությունները հանրությունից թաքցնում են կորոնավիրուսից մահվան իրական թվերը։ Հատկանշանական է բժիշկների շուրջ ծավալվող իրավիճակը։

Freeazerbaijan.info կայքը, մասնավորապես, գրում է, որ սոցիալական ցանցերում իրենց անցկացրած մոնիթորինգի արդյունքը ցույց է տալիս, որ կորոնավիրուսից 34 բժիշկ է մահացել։ Կայքը կարողացել է նաև նրանց մահվան փաստը հաստատող տեղեկություն ձեռք բերել։ Կարևոր է նաև նշել, որ կորոնավիրուսից մահացածների այս ցուցակում միայն բժիշկներն են, այլ բուժաշխատողներ ներառված չեն։ Իշխանությունները, սակայն, չեն հրապարակում կորոնավիրուսով վարակված ու մահացած բժշկական հաստատությունների աշխատակիցների պաշտոնական ցուցակը։

Միաժամանակ, Ադրբեջանում լրատվամիջոցներին արգելված է լուրեր հրապարակել կորոնավիրուսից մահացած բժիշկների ու լրագրողների մասին։ JAMnews-ի հետ զրույցում լրագրողներից մեկն ասել է, որ խմբագրությանը տրված ցուցումների համաձայն՝ կայքերը, որոնք կհրապարակեն կորոնավիրուսից  բժիշկների ու լրագրողների մահվան մասին լուրեր, կպատժվեն։

Նշենք, որ հուլիսի 28-ին նման դեպք է եղել։ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացել է իրենց գլխավոր խմբագիր Ամրահ Ֆահանօղլուն։ Այս լուրը մեծ տարածում գտավ ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում, սակայն շատ արագ հեռացվեց լրատվական կայքերից։

Էմմա Չոբանյան