Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հաղորդագրության համաձայն՝ անմիջական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ: