ՍԱՊԾ աջակցությամբ բարելավվում են մայրուղիների վրա գտնվող մսի իրացման կետերի պայմանները

Լուրեր

15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության մայրուղիների վրա մանր եղջերավոր կենդանիների մորթի և իրացման պայմանները բարելավելու նպատակով` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, իր գործառույթների շրջանակներում, աջակցում է տնտեսվարողներին. տեղեկացնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Արդեն չորս իրացման կետ կապիտալ նորոգվել է. մորթն իրականացվում է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում: Թբիլիսյան խճուղու վրա գործող անհատ ձեռնարկատեր Մամուտ Շաբաբյանի մսի վաճառակետն արդեն 15 տարի է իր ծառայություններն է մատուցում քաղաքացիներին. օրական 4-5 ոչխար են մորթում ու վաճառում տեղական շուկայում: Ձեռնարկատերը 2000 գլուխ ոչխար և նույնքան էլ գառ է պահում:

«Ամբողջովին նորոգել ենք տարածքը, որպեսզի վերջ դնենք բակային մորթին ու քաղաքացիներին նորմալ պայմաններում սպասարկենք»,-ասում է մսի վաճառակետի տնօրենը:

Ճանապարհներին գործող 20 վաճառակետ կա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն ու պաշտոնյաները դեռ հուլիսին են հանդիպել եզդի համայնքի մսամթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ բացառվելու է փողոցում, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը: Տնտեսվարողներին առաջարկվել է վերացնել թերությունները,  մորթն իրականացնել համապատասխան պայմաններում կամ օգտվել սպանդանոցների ծառայությունից:

Մսի վաճառակետերում վերահսկողությունը շարունակական է լինելու: