Աղմկահարույց բացահայտումներ Նորքի զինված խմբի գործով դատական նիստում. հրապարակված ձայնագրությունում Վահան Շիրխանյանը հնչեցրեց Սեյրան Օհանյանի անունը

Լուրեր

08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
Բոլորը

Այսօր Նորքի զինված խմբի գործով դատավարության ընթացքում մեղադրող դատախազն ուշագրավ ապացույցներ ներկայացրեց: Մեղադրող դատախազը հրապարակեց գործի անջատված մասով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի համակարգչում գտնված ձայնագրությունները, որտեղ խոսակցություն էր ծավալվել Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի միջև:

Ըստ այս ձայնագրության, Վահան Շիրխանյանը հանդիպել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նրա անունն այսօրվա նիստի ընթացքում հաճախ հնչեց: «Սեյրանին, որ խոսեցնում ես՝ ասում է՝ էս գող ավազակներից հնարավոր է պրծնել, Մանվել, Սեյրան, նրանց նա ատում է: Վերաբերմունքը այդ ավազակախմբի, Դոդերի-մոդերի մասին… նույն կարծիքին է, նույն կարծիքին է նաև Մկի մասին, Լֆիկի մասին, որ գողացել են, ժամանակին գողացել են, լափել են, հիմա էլ իրենց ցույց են տալիս բարեկամ»,- ըստ հարապարակված ձայնագության՝ ասել է Վահան Շիրխանյանը:

Դատախազը հրապարակեց նաև, որ Արթուր Վարդանյանը ցանկացել է անձամբ հանդիպել Սեյրան Օհանյանին, սակայն Վահան Շիրխանյանը նրան ասել է, որ այս փուլում Օհանյանը կխուսափի հանդիպումից: Ձայնագրության մեջ նաև նշվում էր, որ քննարկվում էր երկրի նախագահի և այլ գործիչների սպանության ծրագիրը, որոշել էին խոցել նախագահին սպասարկող ինքնաթիռը:

Նիստի սկզբում Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իր համար անընդունելի է, երբ դատախազներն ու դատավորը նույն ծառայողական մուտքից են ներսուդուրս անում, նա միջնորդեց ուսումնասիրել հարցը, որի պատասխանի հիման վրա ինքը պատրասվում է դատավորին ինքնաբացարկ ներկայացնել: Դատախազները հերքեցին պաշտպանի այս պնդումը, իսկ դատավորը խոստացավ, որ կուսումնասիրվի հարցը:

Այսօրվա նիստին մեղադրյալներից Արա Պողոսյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկավ, նա նշեց, որ հեղաշրջում իրականացնելու մտադրություն չեն ունեցել. «Որևէ հեղաշրջում մենք երբևէ չենք ցանկացել և չենք էլ ցանկանում, նման գաղափարի չենք հարել և չենք հարում: Եվ ինչպես ասում է Ժան Ժակ Ռուսոն իր դարի համար, այնպես էլ մենք մեր դարի համար պետք է ասենք՝ «Մենք մոտենում ենք ճգնաժամի և մեծ փոփոխությունների ժամանակաշրջանին»»:

Նիստի ընդմիջումից հետո կրկին վատացավ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը, պաշտպանը հայտարարեց, որ Շիրխանյանին բժշկական օգնություն է պետք, մինչդեռ դատավորը ցանկանում էր շարունակել նիստը: Հայկ Ալումյանը դատավորին ասաց՝ մի խոշտանգեք, որին ի պատասխան, դատավոր Բեկթաշյանը արձագանքեց՝ «Դուք եք խոշտանգում բոլորիս»:

Նիստը նախ ընդմիջվեց, ապա արդեն հետաձգվեց մինչ դեկտեմբերի 8-ը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Ըստ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերը:

 

Լիլիթ Շաբոյան