Ժամը 10։00-12։00-ը կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկումն այլևս պարտադիր պահանջ չէ. պարետի որոշումը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել , ըստ որի՝ տնտեսավարողների համար այլևս պարտադիր պահանջ չէ ժամը 10։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում սպասարկել միայն կենսաթոշակային տարիքի անձանց։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Նշվում է նաև, որ պարետի՝ արդեն գործող որոշման մեջ ավելացվել է նոր ենթակետ, համաձայն որի՝ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում։