Լիճքի տարեց բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով. ՔԿ

Լուրեր

07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
07.07.2026 | 10:20
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի հավաքականից․ հայտնի է՝ ով է փոխարինելու նրան
07.07.2026 | 10:17
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
07.07.2026 | 10:02
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն
07.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
07.07.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
07.07.2026 | 09:23
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր
07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
Բոլորը

2020թ. հուլիսի 30-ին՝ ժամը 07:40-ին, Լիճք գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ համագյուղացին կրակել է իր ամուսնու ուղղությամբ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Քննչական կոմիտե հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի 83-ամյա բնակիչը, 61-ամյա համագյուղացու հետ անձնական հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, վերջինիս կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2020 թվականի հուլիսի 30-ին` ժամը 07:30-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահված 12մմ տրամաչափի երկփողանի «ԻԺ-58» տեսակի որսորդական հրացանից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 61-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Լիճք գյուղի 83-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առգրավվել են միջադեպին մասնակից անձանց հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: