Հայաստանում տնտեսությունն ավելի ազատ է, քան Թուրքիայում և Ռուսաստանում․ հայտնի են «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ի արդյունքները

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հրապարակվել են Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա հետազոտության՝ 2020 թվականի արդյունքները։ Ներկայացված տվյալների համաձայն՝ այս տարի Հայաստանը 180 երկրների շարքում 34-րդ տեղում է։ Այն իր ցուցանիշները բարելավել է 2․9 միավորով։

Հայաստանում տնտեսական ազատության վարկանիշային միավորը 70․6 է։ Ուսումնասիրության մեջ հաշվի առնված 12 բաղադրիչներից Հայաստանի ցուցանիշները դրական տեղաշարժ են արձանագրել հետևյալ կետերում․ ունեցվածքի իրավունք, դատական ​​արդյունավետություն, կառավարության բարեխղճություն, հարկային բեռ, կառավարության ծախսեր, բիզնեսի ազատություն և աշխատանքի ազատություն։

Հետազոտության մեջ նշվում է, որ վերջին 15 տարում Հայաստանում տնտեսական ազատությունը բավականին կայուն է:

«Անցած երկու տարում հատկապես կայուն էր ՀՆԱ-ի աճը, քանի որ տնտեսությունը 2015–2016 թվականների տարածաշրջանային դանդաղեցումից հետո վերականգնվել է: Կառավարությունը գնում է կառուցվածքային բարեփոխումների, արտահանման խթանման և ավելի մեծ օտարերկրյա ներդրումների ճանապարհով՝ հետագա տնտեսական աճը մեծացնելու նպատակով»,- նշված է «Տնտեսական ազատության ինդեքս»-ում։

Հավելենք՝ վարկանիշային աղյուսակում առաջատարները Սինգապուրը, Հոնկոնգը և Նոր Զելանդիան են։ Հարևան Վրաստանը 12-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 44-րդ, իսկ Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական ազատությամբ զիջում են Հայաստանին՝ զբաղեցնելով, համապատասխանաբար, 71-րդ և 94-րդ հորիզոնականները։

Տարածաշրջանի ամենացածր ցուցանիշները Իրանն է գրանցել՝ հայտնվելով 164-րդ հորիզոնականում։

Նելլի Մելքոնյան