Տավուշի մարզում կստեղծվի «Թումո» շարժական կենտրոն․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հ.Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող, ՀՀ սեփականություն հանդիսացող 0.03724 հա հողամասը հետ կվերցնեն «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով «Թումո» շարժական կենտրոն կառուցելու համար, ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնեն Սիմոնյան կրթական հիմնադրամին:

«Սիմոնյան կրթական հիմնադրամը համապատասխան գրությամբ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Տարածքում կկառուցվի «Թումո» շարժական կենտրոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր շահագրգիռ կողմերը տվել են դրական եզրակացություն, ինչպես նաև Տավուշի մարզում, մասնավորապես՝ սահմանային Բերդում «Թումո» կենտրոն ունենալու կարևորությունը, առաջարկվում է 0.03724 հա հողամասը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան