Ոստիկանությունն ուսումնասիրություններ է կատարում Ամուլսարում․ ՀԲՃ

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Ստացել ենք ՀՀ ոստիկանության պատասխանն այն մասին, որ կատարվում են ուսումնասիրություններ Ամուլսարի տարածքում «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից պահնորդական ծառայությունների մատուցման ընթացքում հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքները պարզելու նպատակով և վերջնական պատասխանը կլինի մինչև օգոստոսի 21-ը։ Այս մասին տեղեկացրել է «Հայկական բնապահպանական ճակատը»:

ՀԲՃ-ն ներկայացրել է նաև հարցման բովանդակությունը․

«1․ Ամուլսարի տարածքում պահնորդական «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ 01276734) իրականացնում է ծառայություն 2020թ-ի հունիսի 30-ից և բազմաթիվ անգամ նկատվել է, տեսանկարահանվել է ու տեղեկացվել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, թե ինչպես են պահնորդները խախտում Մասնավոր պահնորդական գործունեության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը․ «Հատուկ համազգեստը տեսանելի կերպով
պարունակելու է կամ նրան փակցվելու է պահնորդի (թիկնապահի) անունը, ազգանունը և պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը»: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ ոստիկանությունն այս խախտումներին իրավական գնահատական տալու և համապատասխան պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, քանի որ պահնորդները ծառայություն են իրականացրել առանց անունը, ազգանունը տեսանելի պարունակող համազգեստի։

2․ Նույն օրենքի 12-րդ հոդվածի 2 և 3 կետերի համաձայն՝

«2. Թիկնապահի և պահնորդի աշխատանքին հավակնող անձը աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ պարտավոր է ներկայացնել իր կողմից հատուկ պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթուղթ:

3. Թիկնապահի և պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական և պահնորդական գործառույթներ իրականացնելու (այդ թվում` զենքի օգտագործմամբ և հատուկ միջոցների գործադրմամբ) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում»:

Այս առումով խնդրում ենք տեղեկացնել մեզ, թե 2020թ-ի հունիսի 30-ի դրությամբ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն․

ա․ Քանի՞ թիկնապահի կամ պահնորդի որակավորում ունեցող աշխատակից է ունեցել, որոնք ունեցել են հատուկ պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթուղթ,

բ․ Նրանցից քանիսն են հունիսի 30-ից առ այսօր ծառայություն իրականացնում Ամուլսարի տարածքում»։