«Սա ժողովրդի թիկունքում արված ընտրություն է». ՍԴ դատավորի նոր թեկնածուն՝ դժգոհությունների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պարտավորվում եմ ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, անաչառությունն ու ապաքաղաքականությունը»։ Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանի այս խոսքերը համոզիչ չեն թվացել ընդդիմադիր դաշտի և քաղաքացիական հասարակության մի մասի համար։

Հիշեցնենք՝ Կառավարությունը հուլիսի 22-ի նիստում միաձայն որոշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը առաջադրել բարձր դատարանի դատավորի պաշտոնում: Վահրամ Ավետիսյանը, լինելով պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչը, հանրության լայն շրջանակներին անհայտ անձ էր: Սակայն իրավապաշտպանները հիշեցրին, որ նա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։

Հայ Ազգային կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է՝ Դավիթ Ավետիսյանը, ում որդուն հեղափոխական Կառավարությունն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածու, հանրության հիշողության մեջ հատկապես մնացել է Մարտի 1-ի գործերով վճիռները դակելով։ Հենց Դավիթ Ավետիսյանի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահության տարիներին անփոփոխ են մնացել նախկին քաղբանտարկյալ, ներկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերաբերյալ 7 տարվա անազատության վճիռները։

Արմեն Խաչատրյանն այստեղ շահերի բախում է տեսնում: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բարձր դատարանի անդամի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հայրը Մարտի 1-ի գործով կայացրել է բազմաթիվ վճիռներ, որոնք, ըստ նրա, հանցագործություն են արդարադատության դեմ: Արմեն Խաչատրյանը չի ցանկանում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ԱԺ-ն հաստատի Ավետիսյանի թեկնածությունը։

Նա հույս ունի, որ Կառավարությունն ու խորհրդարանի իշխող մեծամասնությունը հաշվի կառնեն քաղհասարակության դիրքորոշումը: 2008-2016 թվականներին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Ավետիսյանի որդուն ՍԴ գործուղելու՝ Կառավարության որոշումն առաջացրել է նաև 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված անձանց իրավահաջորդների և քաղբանտարկյալների դժգոհությունը: Նրանք՝ շուրջ 60 հոգի, հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ Դավիթ Ավետիսյանն անօրինական վճիռներ է կայացրել, մասնակից է եղել Սերժ Սարգսյանի իշխանության ապօրինություններին և Կառավարությանն առաջարկել են հրաժարվել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունից:

Արմեն Խաչատրյանն ասում է, որ սահմանադրական մարմինները՝ Կառավարությունը, նախագահի աշխատակազմը և դատավորների ընդհանուր ժողովը, թեկնածուների ընտրության հարցում պետք է առավել ուշադիր լինեն: Խաչատրյանը պնդում է՝ հանրության մոտ կասկածների տեղ չթողնելու համար Վահրամ Ավետիսյանը պետք է հրապարակավ ասի, թե ինչ գնահատական է տալիս հոր՝ նախկինում կայացրած վճիռներին: Վահրամ Ավետիսյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հոր կայացրած խնդրահահարույց վճիռների հետ կապված դեռևս որևէ դիրքորոշում չի հայտնել։

Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես է նա վերաբերվում իր առաջադրման շուրջ առկա դժգոհություններին, սակայն Վահրամ Ավետիսյանի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Խորհրդարանական իշխող թիմի ներկայացուցիչները, որոնց քվեարկությունից է կախված՝ արդյո՞ք Կառավարության առաջադրած թեկնածուն կդառնա ՍԴ դատավոր, ևս առայժմ որևէ դիրքորոշում չեն հայտնում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, թե իր դիրքորոշումը գաղտնի քվեարկությամբ է արտահայտելու: Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և քաղբանտարկյալների հայտարարության մեջ առկա մտահոգություններին՝ նշել է, որ Վահրամ Ավետիսյանն առնչություն չի ունեցել Դավիթ Ավետիսյանի կայացրած որոշումների հետ: Լիլիթ Մակունցն այլ հարցերի չի պատասխանել, առաջարկել է սպասել խմբակցության և դատավորի թեկնածուի հանդիպմանը, որը կայանալու է առաջիկայում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ավետիսյանի թեկնածության առաջադրման հարցում այլ խնդիր է մատնանշում։ Նա տարակուսում է, թե ինչու է Կառավարությունը ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունը գաղտնի իրականացրել: Իրավապաշտպանը նկատում է՝ ընտրության չափորոշիչները բոլորին պետք է հասանելի լինեին։

Թե ինչու Կառավարությունը թափանցիկ չի գործել, իրավապաշտպանը նախընտրում է լսել հենց գործադիր մարմնի դիրքորոշումը: Արթուր Սաքունցը, միաժամանակ, բաց և թափանցիկ կառավարման նահանջ է արձանագրում: Անդրադառնալով Կառավարության կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանին՝ իրավապաշտպանն ընդգծում է, որ պետք է նաև հանրության համար պարզ լինի, թե թեկնածուն ինչ կապ է ունեցել նախկին իշխանության հետ: Իրավապաշտպանն արձանագրում է․ Վահրամ Ավետիսյանն ամբիոնի վարիչ է եղել մի բուհում, որի կառավարման խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն էր:

Թե կառավարող ուժն ինչպե՞ս կարձագանքի քաղհասարակության և առանձին կուսակցությունների հնչեցրած մտահոգություններին կամ արդյո՞ք կարձագանքի, պարզ կլինի կլինի առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան