Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրետակոծության

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Իսրայելի Պաշտպանության բանակը, Սիրիայի տարածքից հրետակոծությունից հետո, օդային հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական զինված ուժերի մի շարք թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

«Հարձակման պատասխանատվությունը սիրիական ռեժիմի վրա է, մենք կպատասխանենք իսրայելական ինքնիշխանության խախտման ցանկացած փորձի»,- հայտարարել են Իսրայելի Պաշտպանության բանակում։

Իսրայելական կողմը, սակայն, չի հստակեցրել, թե որ օբյեկտներն են հայտնվել օդային ուժերի թիրախում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի ժամ առաջ հաղորդվել էր Գոլանի բարձունքներում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև շենքի և տրանսպորտային միջոցի վնասների մասին: Իր հերթին, Սիրիայի պետական ​​հեռուստաընկերությունը պնդում է, որ Իսրայելի գրոհային ուղղաթիռները հարձակվել են Ալ-Կունեյտրա քաղաքի տարածքում կառավարական բանակի դիրքերի վրա, ինչի արդյունքում 2 զինծառայող է վիրավորվել:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR) նաև հաղորդել է Ալ-Կունեյտրայի մոտակայքում մի շարք պայթյունների մասին։ Նշվում է, որ սիրիական ՀՕՊ ուժերը հարձակվել են մի քանի «թշնամական» թիրախների վրա:

Հավելենք, որ Սիրիայի և Իսրայելի սահմանին լարվածության սրացման նոր փուլը սկսել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին Դամասկոսի ծայրամասում իսրայելական հրթիռակոծության հետևանքով սպանվել է լիբանանյան «Հըզբալլահ» շարժման հրամանատարներից մեկը:

Նելլի Մելքոնյան