Ինչո՞ւ է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը․ մեզ հայեցակարգ է պետք․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Առանցքային հարցն այն է, թե ինչու է անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը և պետք է սրա հիմնավորվածությունը հասկանալ, պետք է ընդհանուր հայեցակարգ ունենալ։ Այս մասին այսօր ասաց ՀՔԱՎ նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ սահմանադրությունը չի երաշխավորել, որպեսզի պետության զավթում չլինի ՀՀ-ում։ Ոչ թե, որ Սահմանադրությունները եղել են իրապես ժողովրդավարական, սոցիալական, ինքնիշխան պետությւոն ապահովող, Սահմանադրությունը ինքը չի երաշխավորել այնպիսի ընթացակարգեր, որոնց կիրառման արդյունքում պետության զավթում չլինի։ Ես կտրականապես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Սահմանադրությունը մեղավոր չէ, կամ սահմանադրության բնույթները չեն նպաստել կամ խախտում է տեղի ունեցել, որի արդյունքում է պետությունը զավթվել։ Իրապես արձանագրենք մի կարևոր դրույթ, որ որևէ Սահմանադրություն մինչ այժմ և այս պահին գործողը, չի երաշխավորում, որ պետության զավթում չլինի որևէ խմբի կողմից։ Այո, պետության զավթման շարունակականությունը, որը երաշխավորված էր 2015 թվականի սահմանադրական նորմերով, կասեցվեց թավշյա հեղափոխությամբ, ժողովրդի ընդվզմամբ։ Հարց՝ մենք պե՞տք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որը չհանգեցնի, որ իշխանության փոփոխությունը վերստին տեղի ունենա հեղափոխությամբ։ Սա շատ կարևոր խնդիր է մեր այս 30 տարվա փորձի վերաիմաստավորման, գնահատման հետ կապված։ Հիմնական խնդիրը իշխանությունների տարանջատման և փոխզսպման չապահովված լինելն էր։ Հայ իրականության մեջ երբևէ սահմանադրությունը չի տվել իշխանույթունների փոխզսպման կամ հակակշիռների ձևավորման մեխանիզմների տեսանկյունից այն նշանակությունը, որն ինքնին սահմանադրությունը ունի և նույնիսկ էստեղ հարց է բարձրացվում սահմանադրական հասունության մասին»,- մասնավորապես նշեց Սաքունցը։

Վերջինիս խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի մոտ կան տարբեր մոտեցումներ․ «Ավելին, ոչ թե մոտեցումների առումով իրար հակասում են, այլ առանձին հարցերի վերաբերյալ հայեցակարգային տարբերություններ կան և ես պատկերացնում եմ՝ ինչպիսի բանավեճ կարող է լինել այս կամ այն խնդրի ժամանակ»,- նշեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։