Քաղաքապետարանը կհիմնանորոգի Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» թատրոնները

Լուրեր

07.07.2026 | 10:20
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի հավաքականից․ հայտնի է՝ ով է փոխարինելու նրան
07.07.2026 | 10:17
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
07.07.2026 | 10:02
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն
07.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
07.07.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
07.07.2026 | 09:23
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր
07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը կհիմնանորոգի և տեխնիկապես կվերազինի Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները։ Այս մասին տեղեկանում ենք փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Տեղյակ եք, որ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սկսեց վերազինվել 2019թ. Երևանի բյուջեով: Այդ նպատակի համար 157 մլն դրամ հատկացվեց: Տեղադրված լուսաձայնային նոր տեխնիկան Հայաստանում առաջինն է իր տեսակով:

Հնչյունային մասնագետները կաշխատեն նոր թվային համակարգով, իսկ շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով՝ օդափոխության նոր համակարգով, նոր բազկաթոռներով եւ այլն: Ի դեպ, վերջին անգամ թատրոնը նորոգվել էր շուրջ 20 տարի առաջ:

Հիմա ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ հաջորդիվ նախատեսում ենք հիմնանորոգել եւ տեխնիկապես վերազինել համայնքային ենթակայության մյուս երկու՝ Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոննները: Այժմ պատրաստվում են աշխատանքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Ծրագիրը կներառվի 2021-ի համայնքային բյուջեում»,- հայտնել է փոխքաղաքապետը: