Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի պաշտոնակցին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ՝ պաշտոնակցին շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ և իր լավագույն մաղթանքները փոխանցելով:

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին՝ արձանագրելով դրանց բարձր մակարդակն ու զարգացման մեծ ներուժը: Նախագահները համակարծիք են եղել, որ նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաբնույթ հարաբերություն­ներին, որոնց հաստատումը երկու ժողովուրդների և երկրների սերտ ու վաղեմի առնչություններն են և երկու նախագահների անձնական ջերմ բարեկամությունը:

Նշելով, որ մշակույթը լավագույնս է միացնում Հայաստանն ու Իտալիան՝ երկու երկրների նախագահները կարևորել են առաջիկա սեպտեմբերին Երևանում և Հռոմում՝ Հայաստանի և Իտալիայի նախագահների նստավայրերում նախատեսվող՝ հայ գեղանկարչությանն և Վենետիկին նվիրված ցուցադրությունները:

Նախագահները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի և դրա հաղթահարման վերաբերյալ: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իտալացի իր գործընկերոջը՝ համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած օգնության համար՝ նշելով, որ վերջերս հանդիպել է իտալացի բուժաշխատողների թիմին, ովքեր եկել էին աջակցելու իրենց հայ գործընկերներին և փոխանցելու համավարակի դեմ պայքարի իրենց փորձը: Նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ այդ աջակցության գործում մեծ է նաև նախագահ Մատարելլայի անձնական ավանդը, և վստահություն է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը և վերադառնալ բնականոն կյանքի: Նախագահ Մատարելլան իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի նախագահի զորակցությունն Իտալիայի համար ծանր օրերին: