Հաթերքում մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ կկիրառվեն
Արցախի Հանրապետության Հաթերք համայնքում այսօրվանից մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ կկիրառվեն։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում այսօր՝ ժամը 14-ից, կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ:
Որոշման հղումը՝ https://bit.ly/32KPDrZ»,- նշվում է հաղորդագրությունում։