Հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի մասին Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը խնդրահարույց է. ուկրաինացի փորձագետ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտարարությունը գրել են հնացած ավանադույթների բոլոր կանոններին համաձայն։ AnalitikaUA.net -ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ուկրաինացի միջազգայնագետ Իլիա Կուսան:

Ըստ Կուսայի, սա պարզապես կատարողի էկցեսս է միջին բյուրոկրատիայի մակարդակում:

«Սա մեզ համար արդեն սովորական իրավիճակ է, երբ նրանք ինչ-որ գործողություններ են կատարում, դա հանգեցնում է բացասական հետևանքների, որից հետո նրանք փորձում են հնարավորինս շտկել ստեղծված իրավիճակը»:

Փորձագետը Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ որևէ պետական քաղաքականության դրսևորում չի տեսնում:

Կուսան կարծում է, որ պաշտոնական Կիևի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում 1990-ականներից ի վեր փաստացի չի փոխվել: «Ինչպիսին այն եղել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի սկզբից՝ այդպես էլ մնում է: Ուկրաինան հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման և բոլոր ստորագրված արձանագրությունների կատարման, զինադադարի պահպանման դիրքերից»:

Այնուամենայնիվ, միջազգայնագետը այս ամենի մեջ տեսնում է խնդիր: «ԱԳն-ն հայտարարություն է գրել հին ձևանմուշների և պարադիգմների համաձայն, ամբողջությամբ չի փորձել հասկանալ, թե որտեղ է տեղի ունենում հակամարտությունը և ինչու: Ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ խոսքը Ադրբեջան-Հայաստան սահմանային լարվածության մասին է, այլ ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության:

Այդ արտահայտությունը ոչինչ չէր կրում իր մեջ, բայց հայկական կողմի համար այն զգացմունքային է: Մանավանդ, որ մենք ունենք մեծ և շատ հզոր հայկական համայնք»,- շեշտում է Կուսան զարմացած՝ Ինչու՞ անիմաստ փչացնել հարաբերությունները:

Պարբերականը հիշեցնում է, որ իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են արդեն հայտնել ժողովրդական պատգամավորներ Դարյա Վոլոդինան, Անտոն Պոլյակովը և Օլեգ Վոլոշինը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետմիջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ուկրաինայի Հայերի միությունը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, չնայած նոր էսկալացիան նախաձեռնել է հենց Ադրբեջանը եւ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: